Ադրբեջանական տեղեկատվությունը հենց Բաքվում են հերքում

13:15 08/08/2012 » Հասարակություն

Ադրբեջանական տեղեկատվությունը հենց Բաքվում են հերքում

Վերջին երկու օրերին ադրբեջանական ԶԼՄ-երը հայտնում են, թե, իբր, հուլիսի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի ղեկավարությամբ, Մռավ լեռան վրա «գրավել» են ռազմավարական նշանակության մի բարձունք, որտեղից կարող են տեսնել Մարտակերտն ու Քարվաճառը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հերքել է այդ ապատեղեկատվությունը՝ նշելով, որ իրականում ադրբեջանցիներն ոչ թե բարձունք են «գրավել», այլ իրենց դիտակետը տեղափոխել են ավելի թիկունք, որտեղից կարող են տեսնել միայն իրենց գերագույն հրամանատարի նստավայր Բաքուն:

Հաշվի առնելով փաստը, որ վերոնշյալ տեղեկատվությունը մեծ արձագանք է ունեցել ադրբեջանական կողմում, ադրբեջանական «Բիզիմ յոլ» լրատվական գործակալությունն իր սեփական հետաքննությունն է անցկացրել:

Լրատվականի հետ զրույցում, վերոնշյալ զորամասի սպաները հայտնել են, որ երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդհանրապես վերջին մեկ տարվա ընթացքում իրենց զորամաս չի այցելել:

«Նա մի քանի օր առաջ այցելել է Գերանբոյի շրջանի մի քանի զորամասեր»,- հայտնել են սպաները:

Աղբյուրը հայտնել է, որ Աբիևի այդ այցի ընթացքում հրադադարի խախտման դեպքեր չեն գրանցվել:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց