Քաղաքական 17:59 13/09/2012

Իրանական հեռուստաալիք. «Պանթյուրքիստ մարդասպան Ալիևը նույնիսկ ազարի չէ, նա ազարիական մշակույթի թշնամին է»

Իրանական «TV Iran Aryaee» հեռուստաալիքն օրերս «Թալիշները Բաքվի շովինիստական ռեժիմի տիրապետության ներքո» հաղորդման շրջանակներում անդրադարձել է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունում ապրող թալիշների խնդիրներին:

Ինչպես նշում է հաղորդման վարող Խոսրոու Ֆրավահարը՝ «թալիշները միայն Իրանում չեն բնակվում: Թալիշների մեծ մասն ապրում է Նիզամի Գյանջևիի երկրում՝ Արաքսի այն կողմում է, որն այժմ Իրանին չի պատկանում: Այդ տարածքում այժմ իշխում է Ալիևների մարդասպան, դավաճան, պանթյուրքիստ, շովինիստական կլանը: Իլհամ Ալիևի դիկտատորական և պանթյուրքական ռեժիմը ԱՄՆ-ում գործող «Գյունազ.թիվի» հեռուստաընկերությանը գումարներ է հատկացնում, որպեսզի վերջինս աղավաղի Իրանի պատմությունը»:

Հաղորդավարի խոսքով՝ գեներալ Հեմմաթ Զադեն, ով 1990-93թթ. պայքարել է թալիշների ազատության համար, իր հիշողություններից մեկում նշել է, որ դիկտատոր Ալիևները ոչ մի ուշադրություն չեն դարձրել ազգային փոքրամասնություններին: Նրանց ուշադրությունը միայն սևեռված է պանթյուրքական-շովինիստական խմբավորումների և նավթային ընկերությունների վրա:

«Մենք՝ իրանցիներս, շատ քիչ ենք տեղեկացված Կովկասի մասին, շատ քիչ տեղեկություն ունենք պատմական փաստերի վերաբերյալ, թե Իրանը Ֆաթհ Ալի շահի օրոք ինչպիսի հսկայական տարածքային կորուստներ է ունեցել: Չեչենները, ինչպես նաև Արանում (ներկայիս Ադրբեջանում՝ Բաքու մայրաքաղաքով) ապրող ավարներն ու թալիշներն իրանցիներ են: Եթե ուսումնասիրեք հունակա-հռոմեական պատմական փաստաթղթերը, ապա Կյուրոս Մեծին նվիրված հատվածում խոսվում է նաև թալիշ զինվորականների մասին: Պատմական փաստաթղթերում նշվում է, որ Իրանի շահի կարգադրությամբ թալիշները երգել են բանակի հիմնը, որը ոգևորություն է առաջացրել մյուս զինվորների մոտ և նպաստել հաղթանակներին»,-նշել է հաղորդմանը մասնակից դոկտոր Զարդոշթ Սոթուդեն:

Մեկնաբանելով լրագրողի այն դիտարկումը, որ Ադրբեջանի Հանրապետությունում Իլհամ Ալիևը սպանում, ցեղասպանության է ենթարկում թալիշներին, արգելում է թալիշներին խոսել իրենց մայրենի լեզվով, պատճառն իր շովինիստական քաղաքականությունն է, այսինքն պատճառն այն է, որ նրանք իրանցինե ՞ ր են, դոկտոր Սոթուդեն պատասխանում է, որ պատմական փաստաթղթերի համաձայն՝ Շապուր 2-րդ Մեծի հրովարտակներում Իրանը 25 նահանգ է ունեցել: 12-րդ նահանգը կոչվել է Արան, որը ներկայիս Ադրբեջանն է, որի անունը կեղծ է և ստեղծվել է քաղաքական նկատառումներից ելնելով: Թալիշների մի հատվածը պատմականորեն ապրում է Իրանի հարավում գտնվող Սիսթան նահանգում: Այսինքն՝ Սիսթանի բնակչության լեզուն շատ նման է Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգի բնակչության լեզվին:

«Պանթյուրքիստ մարդասպան Ալիևը նույնիսկ ազարի չէ, նա ազարիական մշակույթի թշնամին է»,-հայտարարում է հաղորդավարը: Դոկտոր Սոթուդեն, համաձայնվելով հաղորդավարի մեկնաբանության հետ, նշում է, որ Իրանի Պահլավունիների դինաստիայի օրոք թալիշների նախահայրերի մի մասը հաստատվում է Իրանի հարավում՝ Սիսթան նահանգում, իսկ մի մասը՝ Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգում և Արաքսի մյուս կողմում գտնվող Արանում, որը ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն է:

«Հարավում և հյուսիսում բնակվող թալիշների լեզուն նույնն է: Մինչ այն պահը, որ Կովկասը գտնվում էր Իրանի տիրապետության տակ, այնտեղ ապրող հայերի, վրացիների, թալիշների և բադքուբեցիներիի (Բաքվում ապրող բնակչություն) միջև խնդիրներ չեն եղել: Պատմության մեջ ոչ մի վկայություն չկա, որը կապացուցի, թե Կովկասը թյուրքախոս բնակչություն է ունեցել: Թյուրքախոս բնակչությունը հետագայում է հաստատվել այդ տարածքում: Դա սուտ է. Թյուրքախոսները երբեք չեն ապրել Կովկասում: Իրանի տիրապետության օրոք (Նադեր շահ) Կովկասի բնակչությունը՝ հայերը և վրացիները, ապրել են հանգիստ մթնոլորտում:
Իսկ հետագայում, պատմության հետագա փուլերում մենք ականատես եղանք, թե ինչպես Անկարայում ստեղծված նախագծի համաձայն՝ Ալիևը սկսեց բռնաճնշումների ենթարկել թալիշներին, քանի որ նրանք իրանցիներ էին: Ես իմ ձեռքի տակ 1911, 1920, 1940թթ-ի մարդահամարի տվյալներ ունեմ, որտեղ թալիշների թվաքանակը տարեց տարի քիչ է ներկայացվում: Ալիևները 1991թ. –ից սկսած այդ քաղաքականությունն են իրականացնում: Այժմ Ադրբեջանում թալիշերենով խոսելը հավասարազոր է մահվան: Ադրբեջանում ամենաքիչը 2 միլիոն թալիշ է բնակվում: Լենքորան և Ասթարա քաղաքները՝ դրանք թալիշաբնակ շրջաններ են: Ադրբեջանում թալիշները զրկված են իրենց լեզվով խոսելու հնարավորությունից: Այն մարդիկ, ովքեր համարձակություն են ունենում խոսել էթնիկական խնդիրներից, մեղադրվում են Իրանի համար լրտեսություն կատարելու մեջ և սպանվում»,-նշում է հաղորդման հյուրը՝ Զարթոշթ Սոթուդեն:

Իր հերթին հաղորդման մյուս հյուրը՝ Բաքվի բանտում տանջանքներից մահացած «Թալիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամեդովի կինը՝ Մարիամ Մամեդովան, հայտնում է, որ իր ամուսինը զբաղվում էր գիտությամբ՝ մասնավորապես թալիշների մշակույթով, թալիշերեն լեզվի ուսումնասիրությամբ, տիրապետում էր 7 օտար լեզվի: 1993թ. հիմնադրել է «Թալիշի ձայն» պարբերականը, որը մինչ օրս գործում է և երբեք քաղաքական ուղղվածություն չի ունեցել:
«2003թ-ին Նովրուզալի Մամեդովին գիտական կոնֆերանսի մասնակցելու նպատակով հրավիրում են Իրան: Այդ փաստը հավանաբար դուր չեկավ Բաքվի իշխանություններին: 2007թ. փետրվարին Ադրբեջանի իշխանությունները Մամեդովին կանչում են ազգային անվտանգության նախարարություն, որտեղ նա ձերբակալվում, ծեծի է ենթարկվում, իսկ այնուհետև մեղադրվում է Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Ձերբակալությունից երկու շաբաթ անց Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները այցելեցին մեր տուն, հետախուզեցին բնակարանը:

Գիտեք, պրոֆեսորի տանը ի ՞ նչ պետք է լինի, համակարգիչ, գիտական գրականություն, որոնց մի մասը Իրանի մասին էր գրված: Այնհուհետև նրանք նշեցին, որ պրոֆեսոր Մամեդովը, համաձայն Ադրբեջանի քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի, լրտես է համարվում:

Ամուսինս, բնականաբար, չընդունեց իրեն ներկայացված մեղադրանքը, ասում էր, որ ինքը գիտնական է: Ամուսնուս ձերբակալման ժամանակ որդիս Գերմանիայում էր, երբ վերադարձավ Բաքու, նրան ևս դաժան ծեծի ենթարկեցին: Երբ նա եկավ տուն, նրա ականջներից արյուն էր հոսում: Որոշ ժամանակ անց նա մահացավ: Ես բժիշկներից պահանջեցի, որպեսզի ինձ տրամադրեն որդուս մահվան պատճառները: Այդ դեպքից հետո Ադրբեջանի հատուկ ծառայությունները փոքր որդուս տանում էին անտառ, կամ այլ վայրեր և պարբերաբար ենթարկում դաժան ծեծի:

Երբ որ ամուսինս շուրջ 2 տարի ձերբակալված էր, ինձ թույլ չէին տալիս, որպեսզի նրան տեսակցեմ, ամուսինս չգիտեր, որ իր մեծ որդին սպանվել է, իսկ փոքրը ձերբակալված էր: Ամուսնուս շուրջ 8 ամիս անընդդմեջ հարցաքննում էին, սակայն նա չէր ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը: Ի վերջո Ադրբեջանի հատուկ ծառայությունները գտնում են մի թալիշի, նրան գումար են տալիս և վերջինս կեղծ ցուցմունք է տալիս ամուսնուս դեմ, թե իբր Նովրուզալի Մամեդովը լրտես է:

Իմ փաստաբանները դիմել են միջազգային կառույցներին, սակայն որևէ օգուտ չեն ստացել: Ամուսնուս մահից հետո Բաքվից փախանք, գնացինք Մոսկվա, որտեղ մեզ նույնպես սպառնացին, որ կսպանեն: Այնուհետև մենք Մոսկվայից տեղափոխվեցինք Հոլանդիա»-պատմում է Ն.Մամեդովի այրին:

Հաղորդաշարի վերջում հաղորդավարը կրկին հիշեցնում է, որ թալիշ ազգային գործիչ Նովրուզալի Մամեդովը սպանվել է հանցագործ, մարդասպան Ալիևների կողմից և այդ առնչությամբ իրանցիները ոչ մի ձայն չեն հանել և թալիշներին թողել են միայնակ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}