«Թուրան». Ժամանակն է՝ Ադրբեջանի կեղծարար իշխանությանը ասել «Давай, до свидания!»
Ադրբեջանի միջազգային հարաբերություների համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևի և պատգամավոր Գյուլար Ահմեդովայի միջև տեղի ունեցած սկանդալային խոսակցությունը, որը տեսանյութի տեսքով հայտնվել էր համացանցում, դարձել է Ադրբեջանում իշխող կոռումպացված վարչակարգի բացահայտման խորհրդանիշը: Գրում է «Թուրան»
լրատվական գործակալությունը:
«Մուսաֆաթ» կուսակցության կենտրոնական շտաբում ընդդիմադիր ուժերի «Հասարակական պալատ» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված վերջին քննարկման թեման հենց այս հարցն է եղել:
«Մուսաֆաթ» կուսակցության ղեկավար Իսա Համբարի խոսքերով, այս սկանդալային տեսանյութը, Ադրբեջանի իշխող վարչակարգին կործանում է տանում:
Քննարկման մասնակիցները կարծիք են հայտնել, որ բավական հիմքեր կան ենթադրելու, թե Ադրբեջանում բոլոր տեսակի ընտրությունները կեղծված են եղել:
Վերջիններս կոչ են արել ժողովրդին, ի նշան բողոքի, իրենց ձայնը բարձրացնել, քանի որ կեղծելով ընրությունները, իշխանությունը խախտում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունք:
Քննարկման մասնակիցների ընդհանուր կարծիքով, ժամանակն է՝ Ադրբեջանի կեղծարար իշխանությանն ասել «Давай, до свидания»:
Հիշեցնենք, որ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, ըստ որի՝ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Գյուլեր Ահմեդովան Ադրբեջանի միջազգային համալսարանի ռեկտոր Էլշադ Աբդուլլաևից իր ընկերուհու միջոցով 2 մլն դոլար փող է պահանջում` վերջինիս պատգամավոր դարձնելու համար: Տեսանյութում նշվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների ցուցակը նախապես կազմվում է նախագահի աշխատակազմում, բայց այնտեղ հնարավոր են նաև փոփոխություններ` մեծ կաշառքների դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան