ԻԻՀ ԱԳՆ. Իրանը շնորհակալ է Հայաստանին
Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին գրավոր ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ՄԱԿ-ում ներկայացված հակաիրանական բանաձևին դեմ քվեարկելու համար շնորհակալություն է հայտնել Հայաստանին և փոխանցել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի գրավոր ուղերձը:
Ըստ իրանական աղբյուրի՝ Աբբաս Արաղչիի և Էդվարդ Նալբանդյանի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և սիրիական ճգնաժամի առնչությամբ:
Կողմերը շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանը դեմ է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի դիրքորոշմանը
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին