Սիրիայի ազատ բանակ. Իրանցիները 24 ժամվա ընթացքում պետք է լքեն Սիրիայի տարածքը
Իրանցիները 24 ժամվա ընթացքում պետք է լքեն Սիրիայի տարածքը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասիրան.քոմ» կայքը:
Ըստ իրանական աղբյուրի՝ Եգիպոտսի պետական «Ալ-շարղ ալ-վասաթ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորման՝ Սիրիայի ազատ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Սալիմ Իդրիսը հայտարարել է, որ իրանցիները 24 ժամվա ընթացքում պետք է լքեն Սիրիայի տարածքը, հակառակ պարագայում, Սիրիայի ազատ բանակը նրանց կյանքի համար պատասխանատվություն չի կրի:
Հիշեցնենք, որ ըստ «իրդիփլոմասի.իռ»-ի՝ օրերս «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը տեղեկատվություն էր տարածել, որտեղ նշվում էր, թե Սիրիայի նախագահական նստավայր մտնելիս Սիրիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիի, «Հեզբոլլահ» խմբավորման մի քանի անդամների և մի քանի ռուս զինվորականների նկատմամբ ահաբեկչություն է իրականացվել, որի արդյունքում իբր Իրանի դեսպանը զոհվել է:
Իսկ նախօրեին Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներին պատկանող «Հալաբ նյուզ» կայքը տեղեկատվություն էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե Հալեպի մոտակայքում Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներն իրանական ինքնաթիռ են կործանել:
Հավելենք, որ այսօր Սիրիայի վարչապետ Վայիլ ալ-Հաղին ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Ռահիմիի հրավերով այցելել է Իրան: Նախատեսվում է, որ նա հանդիպումներ կունենա ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանը սիրիական ճգնաժամի հաղթահարման 6 կետանոց առաջարկության փաթեթ է ներկայացրել
Սիրիայում Իրանի դեսպանը հերքում է իր զոհվելու մասին «Ալ-Արաբիայի» տարածած տեղեկատվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին