Իրանը Հայաստանին պետրոքիմիական անհրաժեշտ արտադրանքով կապահովի
Իրանը Հայաստանին պետրոքիմիական անհրաժեշտ արտադրանքով կապահովի:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Իրանի Արևելյան Ատրպատական (Արևելյան Ազարբայջան) նահանգի առևտրաարդյունաբերական կազմակերպության փոխնախագահ Ղոլամ Ալի Ռասթին:
Իրանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ օրերս ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Արևելյան Ատրպատական կատարած այցի շրջանականերում իրանական կողմի հետ պետրոքիմիական արտադրանքի, տրակտորների և կոմբայների գնման մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Իրան կատարած այցի շրջանակներում, այցելել է «Արաս ազատ տնտեսական գոտի» կազմակերպություն և վերջինիս գործադիր տնօրեն Սադեղ Նաջաֆիի հետ քննարկել Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր տնտեսական գոտի հիմնելու հարցը:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Սյունիքի մարզպետը Թավրիզում հանդիպում էր ունեցել նաև ԻԻՀ Արևելյան Ատրպատականի (Արևելյան Ազարբայջան) նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ: Կողմերը շեշտել էին երկկողմ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը:
Նախորդող տեղեկատվություն՝ Թավրիզում կայացել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի և ՀՀ Սյունիքի մարզպետի հանդիպումը
Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետ. Մենք շահագրգռված ենք Հայաստանում ներդրումներ կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ