Մշակույթ 13:55 23/01/2013

Իրանցի երաժշտագետ. Թառի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած պնդումները կեղծ են

Իրանցի երաժշտագետ. Թառի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած պնդումները կեղծ են:
Այդ մասին իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է Իրանի երաժշտագետների տան նախագահության անդամ՝ թառահար Դարյուշ Փիրնիաքանը:

Այն հարցին, թե Ադրբեջանը պնդում է, որ թառը ներկայում տարածված է Ադրբեջանում, հետևաբար ադրբեջանական մշակույթի բաղակցուցիչ մաս է կազմում, իրանցի երաժշտագետը պատասխանել է. «Թառը դեռևս գործածվում է Իրանում և նրա տարածքից դուրս չի եկել. Թառը պատմականորեն Իրանին պատկանող տարածքում է տարածում ունեցել, հետագայում է այդ տարածքն անջատվել Իրանից: Ավելին պատմական աղբյուրների համաձայն՝ Բաքվում թառ ընդհանրապես գոյություն չի ունեցել»:

«Օրինակ ջութակը կարող ենք կրկնօրինակել Իրանում, հետևաբար պետք է ասենք, որ ջութակն իրանակա ՞ն է: Դրանք Ադրբեջանի ներկայացրած կեղծ  պնդումներն են և ճշմարտացի չեն»,-նշել է Դարյուշ Փիրնիաքանը:

Իրանի երաժշտագետների տան նախագահության անդամը, անդրադառնալով իրանական թառը ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես Ադրբեջանի երաժշտական գործիք գրանցելու փաստին, նշել է. «Ցավոք Իրանը դեռևս այդ փաստի առնչությամբ պաշտոնական բողոք չի ներկայացրել»:

Հիշեցնենք, որ իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ իրանցի երաժշտագետ Բեհրուզ Վեջդանին, վկայակոչելով թառի վերաբերյալ դեռևս Աքեմենյան Կյուրոս Մեծ թագավորի ժամանակաշրջանից պահպանված արձանագրությունները, մասնավորապես նշել էր.«Ադրբեջանի կողմից թառի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այն պարագայում է հայտ ներկայացվում, որ մինչև Ադրբեջանի Հանրապետության ի հայտ գալը, Իրանը թառ ուներ: Ավելին, մինչև Թուրքմենչայի պայմանագիրը Ադրբեջանի ներկայիս տարածքն Իրանի մաս է կազմել»:

Նշենք, որ Ադրբեջանը բացի իրանական երաժշտական գործիքներից սեփականացնում է նաև իրանցի մեծանուն բանաստեղծներին և պատմական դեմքերին:

Վերջերս Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման Դարին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի արձանը Հռոմին նվիրելու փաստին, նշել էր. «Առկա փաստները վկայում են, որ Նիզամի Գյանջևին իրանցի բանաստեղծ է, դա ապացուցելու կարիք չկա, ուղղակի որևէ երկրի կողմից ուրիշի մշակութային արժեքներն իրեն վերագրելը վայել չէ: Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ երկրների մշակութային արժեքները: Ադրբեջանի նման քայլը բացի մշակութային գողությունից, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ որակել»:

ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Ադաբին էլ «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում՝ նշել էր, որ իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի ինքնության կեղծումը վկայում է Ադրբեջանի մշակութային աղքատության մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:21
Ողբերգական պատահար Արագածոտնում
Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
09:51
Երեք անգամ այցի ժամը փոխելուց հետո Փաշինյանը Վեդի գնացել է բազմաթիվ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ
Նիկոլ Փաշինյանը երեկվա ընթացքում երեք անգամ փոխել է Վեդի այցի ժամը։ Լրագրող Սյուզի Բադոյանը, որ ուշի ուշով հետևում էր Վեդիում նրա այցին ընդառաջ...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հրդեհ Իսրայելյան փողոցում. Կան ծխահարվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն կեսգիշերին մոտ ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
09:16
Համբարձում քահանա Դանիելյան. Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք
Համբարձում Քահանա Դանիելյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գրառմանը. «Աչքովս պատահաբար ընկավ ՔՊ-ական պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Ռեժիմին սպասարկող «ուժայինները» հնարներ են մոգոնում «շեֆի» հրահանգը կատարելու համար
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ցանկացած գնով...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ի կուսակցական նիստը հետաձգելու որոշում է կայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստի օրը կառավարության շենքում մի քանի ժամ պատանդ մնալուց հետո Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գյումրիում Բագրատ Սրբազանի գալուն ընդառաջ՝ երեկվանից ակտիվ մթնոլորտ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում երեկվանից աժիոտաժ է: Ինչպես արդեն հայտնի է, այսօր Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Փաշինյանը ցանկանում է կարմիր ու սև բերետների միջոցով խաղաղ ու անզեն ցուցարարներին տանել ոստիկանական ուժերի հետ տոտալ բախման
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանության «բերետավորներն» էլի «դրսևորվեցին»: ԱԳՆ շենքի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լևոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ դատավոր Հարություն Մանուկյանը պետք է հրապարակեր ՀՀ նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն, որ օրվա իշխանությունների հանդեպ տածած ատելության զոհ են դառնում շարքային ոստիկանները,...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». «Արբա մեդիայի» գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Սրբազան շարժման հայտարարությունները տեղադրելո՞ւ համար. Ո՞ւմ են պատկանում
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ խմբակցության ներսում շատ հարցերում հակասությունները գնալով խորանում են:...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Սրբազան շարժման ակտիվիստների նկամամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազան շարժման ակտիվիստները նկատել են, որ վերջին օրերին իշխանության գործուղած սադրիչներ են...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Հայաստանը մերժել է այնպիսի աջակցություն, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն աղետի գոտում
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել նորանշանակ քաղշին կոմիտեի նախագահը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանի սկանդալային ազատումից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Հրապարակ». ՌԴ-ն հաստատե՞լ է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ռուսական աղբյուրներից լուր ստացանք, որ ՌԴ-ն վերջապես հաստատել է ՔՊ խմբակցության պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
00:42
Քաղաքացիները հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց
Քննչական կոմիտեից բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ՁՊՎ-ներ
Աղբյուր` Panorama.am
00:34
Դանիել սարկավագն ու բժիշկ Նիկոլայ Գրիգորյանն ազատ են արձակել
Այս պահին նրանք հիվանդանոցում են։ Բերետավորները Դանիել սարկավագին բացի ծեծելը պատառոտել են նաև նրա սքեմը:
Աղբյուր` Panorama.am
00:25
Թաթոյան. Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը.
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ...
Աղբյուր` Panorama.am
00:09
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների գործողություններից տուժած քաղաքացիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է ոստիկանների գործողություններից տուժած...
Աղբյուր` Panorama.am
00:00
Կարմիրբերետավորի գործողություններից տուժած Արման Սարգսյանը հիվանդանոցից կոչ է անում շարունակել պայքարը
Արման Սարգսյանը, ով այսօր ԱԳՆ դիմաց ոստիկանների գործոություններից գլխի վնասվածք է ստացել, դեռ գտնվում է հիվանդանոցում։ Նա հայտնել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:52
Ձերբակալվել է 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանը
Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին` զանգվածային անկարգություններ...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կարմիրբերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հրապարակել է Դանիել Սարկավագ Գևորգյանի  և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանի լուսանկարները`...
Աղբյուր` Panorama.am
23:40
ԱԳՆ-ի մոտից ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը հայտնում է, որ իր հայրիկին տեղափոխում են ձերբակալվածներին պահելու վայր։
Աղբյուր` Panorama.am
23:08
ՔԿ. Ձերբակալվել է ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով
Քննչական կոմիտեն հայտնում է. «2024թ. մայիսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
22:39
Իշխանության մեծ ու փոքր «ժուլիկությունները» կանցնեն ու կգնան, պատմությունն էլ սրանց կսրբի կտանի.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանության ևս մեկ քաղաքական, քարոզչական փուչիկ...
Աղբյուր` Panorama.am
22:18
Հունիսի 1-ին ժամը 11:30 -ին Սրբազան շարժումն ավտոերթով կշարժվեի դեպի Գյումրի
Ազգային ճակատը հայտնում է, որ Սրբազան շարժումը բագրատ սրբազանի առաջնորդությամբ մեկնելու է  Գյումրի «11:30 - Ավտոերթի մեկնարկ...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պոլսո Պատրիարքական Աթոռը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
Պոլսո Պատրիարքական Աթոռի տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Պոլսոյ Պատրիարքական Աթոռը օրերէ ի վեր ուշադրութեամբ կը հետևի՝ Մայիսի...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ձեր ծառայության այսօրվա հետևանքները կրելու են Հայաստանի ապագա սերունդները․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:27
Վրաստանի վարչապետը հայտարարել է արտասահմանյան ՀԿ-ների կողմից հեղափոխություն սկսելու փորձերի մասին
ԱՄՆ-ից ֆինանսավորվող վրացական ոչ կառավարական կազմակերպությունները փորձում էին երկրում հեղափոխություն իրականացնել։ «ՌԻԱ նովոստի»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կկարողանան հարցը բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան
17:52 31/05/2024

Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կկարողանան հարցը բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}