Իրանի Մեջլիսի պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները սարսափում են իսլամի տարածումից
Ադրբեջանի իշխանությունները սարսափում են իսլամի տարածումից:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքին տված հարցազրույցում՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Էսմայիլ Սայիդին:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով Ադրբեջանում իսլամի վիճակին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի իշխանությունները սարսափում են իսլամի տարածումից, այդ պատճառով է, որ ճնշում են իսլամական գործիչներին: Իմ կարծիքով 12 տարվա ազատազրկման դատապարտված Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար Մոհսեն Սամադովի գործը, բացի իրավական լինելուց, նախ և առաջ քաղաքական է»:
Մոհամմադ Էսմայիլ Սայիդին, խոսելով Ադրբեջանի Իսմայիլի շրջանում վերջերս տեղի ունեցած ժողովրդական հուզումների մասին, մասնավորապես նշել է. «Այս օրերին մենք տեսանք, որ Ղուբայի և Իսմայիլիի բնակիչները նույն պահանջներն էին ներկայացնում, ինչ Մոհսեն Սամադովը, ով դեռ երկու տարի առաջ բարձրաձայնում էր կաշառակերության, անբարո բարքերի և անարդյունավետ կառավարման համակարգի մասին»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանցի պատգամավորն ԱԳՆ-ից պահանջում է Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա ներկայացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին