Իրանի նախագահի թեկնածու. Իմ ընտրվելու դեպքում թուրքական իմաստ ունեցող «թումանը» կփոխարինվի «փարսի»-ով
Իմ ընտրվելու դեպքում թուրքական իմաստ ունեցող «թումանը» կփոխարինվի «փարսի»-ով:
Այդ մասին իրանական «աֆթաբնյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահի թեկնածու, «Հեզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բաղեր Խարազին:
Նախագահի թեկնածուն, անդրադառնալով իր ծրագրային որոշ դրույթներին, նշել է, որ ընտրվելու դեպքում մտադիր է Իրանի Գիտությունների ակադեմիայում լուրջ փոփոխություններ կատարել: Մասնավորապես՝ Խարազին նպատակ ունի պարսկերենը մաքրել օտարաբանություններից:
Անդրադառնալով իր տնտեսական ծրագրերին՝ նախագահի թեկնածուն մասնավորապես նշել է. «Տնտեսության ոլորտում նպատակ ունեմ լուրջ ծրագրեր իրականացնել, որի արդյունքում ազգային արժույթը կարժևորվի ամերիկյան դոլարի նկատմամբ. Բացի այդ դրամական միավորը կփոխարինեմ «փարսի»-ով, քանի որ «ռեալը» իսպանական հասկացողություն ունի, իսկ «թումանը»՝ թուրքական»: («Ռեալը» Իրանի դրամի պաշտոնական, իսկ «թումանը»՝ ոչ պաշտոնական անվանումն է ):
Նկատենք, որ Մոհամմադ Բաղեր Խարազին ս.թ. փետրվարի 27-ին հայտարարել էր, որ հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին ինքը ևս առաջադրելու է իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ այդ գործիչը վերջերս իր հարցազրույցներից մեկի ընթացքում հայտարարել էր, որ եթե ընտրվի Իրանի նախագահ, ապա Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը առանց մի կաթիլ արյուն թափելու կմիացնի Իրանին:
Հավելենք, որ նախագահական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել ԻԻՀ տեղեկատվության նախկին նախարար Ալի Ֆալահիանը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, «Հեզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բաղեր Խարազին և «Իմամի ուղու հետևորդների ճակատ» պահպանողական խմբավորման անդամ, Իրանի նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի նախագահի թեկնածուն սպառնում է ընտրվելու դեպքում Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը միացնել Իրանին
Բարեփոխականների նախագահի միասնական թեկնածուն Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան