ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգից հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն կտեղափոխվի Սյունիք
Արևելյան Ատրպատական նահանգից հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն կտեղափոխվեն Սյունիք:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի՝ անասնապահության հարցերով վարչության պետ Մոհամմադ Հասան Ալհաշեմը:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ նախորդ տարի (Իրանում նոր տարին սկսում է մարտի 21-ին) Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի՝ ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, համաձայն որի՝ 5 տարվա ընթացքում 50 000 գլուխ անասուն կտեղափոխվի Սյունիքի մարզ:
«Սկզբնական փուլում հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ ոչխար կտեղափովի Սյունիք, սակայն երբ նախիրները վերադառնան երկիր (Իրան), իրենց հետ որպես դրամագլուխ կվերադարձվեն նաև գառները»,-նշել է Մոհամմադ Հասան Ալհաշեմը:
Ալհաշեմը նաև հավելել է, որ յուրաքանչյուր նախիր 5 հովիվ կունենա, որոնց առաջնային կարիքները կհոգա գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացած հայաստանյան մի ընկերություն:
Նշենք, որ Իրանի թյուրքախոս բնակչության մաս կազմող ազարիները (ատրպատականցի), որոշակի պատմական հանգամանքներից ելնելով (սկսած 12-14-րդ դդ.) խոսում են թյուրքական բարբառներով, որոնք համարվում են իրանական ժողովուրդ:
Նախորդիվ՝
ՀԽ. Հայաստանյան արոտավայրերի տրամադրման մասին որևէ պայմանավորվածություն առոչինչ է
«10 հազար զինված էթնիկ ադրբեջանցիներ կհաստատվեն Սյունիքում». արոտավայրերի վարձակալությանն է անդրադարձել «The Moscow Times»-ը
Ա. Բաղդասարյան. Սյունիքի արոտավայրերի վարձակալությունը կհանգեցնի բնապահապանական խնդիրների
Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետ. Մենք շահագրգռված ենք Հայաստանում ներդրումներ կատարել
Սյունիքի արոտավայրեր. «Հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով»
Սյունիքի արոտավայրերը «կարժանանան» իրանականի ճակատագրին. Մտահոգված է իրանահայ անասնաբույժը
Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փաստաթղթերի մասին ԱՆ-ն որևէ տեղեկություն չի ունեցել
ՀԱՐՑԱԴՐՈՒՄ. Պետությունը վարկ է վերցնում հողի համար ու այն վարձով տալիս ուրիշի
Հայկական կողմը չգիտի՞ ինչ անի
Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին