Ֆահրադին Աբոսզոդա. Թալիշները Ադրբեջանում զրկված են քաղաքացիական նվազագույն իրավունքներից
«Ադրբեջանի վարած քաղաքականությունը պատճառ է դարձել, որ մեծ թվով թալիշ երիտասարդներ գաղթեն տարբեր երկրներ»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Թալիշ-մուղանյան հանրապետության (1993թ.) Ազգային Մեջլիսի խոսնակ Ֆահրադին Աբոսզոդան:
Թալիշ ազգային գործիչը Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների թալիշերեն ձայնին տված հարցազրույցում, ընդգծելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում բնակվող թալիշները զրկված են տարրական իրավունքներից, հավելել է. «Այդուհանդերձ թալիշ ժողովուրդը պահպանել է իր մայրենի լեզուն և իր զավակների հետ խոսում է մայրենի լեզվով»:
Ֆահրադին Աբոսզոդան իր խոսքում նշելով, որ Ադրբեջանի Հանրապետության թալիշ քաղաքացիները իրենց համարում են Իրանի մի մասնիկը, ընդգծել է. «Թալիշերեն ձայնը կարևոր ու ազդեցիկ տեղ է գրավում Ադրբեջանի Հանրապետության թալիշ քաղաքացիների կյանքում»:
«Ադրբեջանում թալիշ ժողովրդին չի թույլատրվում զբաղվել մշակութային, հասարակական ու գրական աշխատանքներով, որոնց միջոցով կարելի է նպաստել իրանական ավանդական մշակույթի պահպանմանը և մայրենի լեզվով սահուն հաղորդակցվելուն»,-նշել է Աբոսզոդան:
Ֆ.Աբոսզոդայի խոսքով՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունը պատճառ է դարձել, որ մեծ թվով թալիշ երիտասարդներ գաղթեն տարբեր երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան»:
Հավելենք, որ Իրանագիտության կովկասյան կենտրոնի և «Մոդուս վիվենդի» կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքից ս.թ. մարտի 21-ից հեռարձակվում է «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանական հեռուստաալիք. «Պանթյուրքիստ մարդասպան Ալիևը նույնիսկ ազարի չէ, նա ազարիական մշակույթի թշնամին է»
Իրանական կայք. Ադրբեջանի թալիշներն իրանական ժողովուրդ են, ովքեր ԽՍՀՄ փլուզումից հետո ցանկություն են հայտնել միանալ Իրանին
Թալիշ մտավորական. Ադրբեջանում թալիշները զրկված են իրենց տարրական իրավունքներից
«Ադրբեջանաբնակ թալիշների ճակատագիրը անընդհատ վատթարանում է»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին