Իրանցի պաշտոնյայի հորդորը Ադրբեջանին. Պատմական և մշակութային գործիչներին «բռնազավթելը» սխալ քայլ է
«Պատմական և մշակութային գործիչներին «բռնազավթելը» շատ սխալ քայլ է»,- այս մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի ազգային գրադարանի և փաստթղթերի կազմակերպության տնօրեն Էսհաղ Սալահին:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերից պարսկերենով գրված զարդաքանդակները հանելու փաստին, նշել է. «Ադրբեջանը նման քայլով ոչ մի արդյունքի չի հասնի: Եվ ընդհանրապես, պատմական և մշակութային գործիչներին «բռնազավթելը» շատ սխալ քայլ է»:
Հիշեցնենք, որ օրերս իրանական ԶԼՄ-ները տեղեկացրեցին, որ Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին ամրացված զարդաքանդակները, որոնց վրա բանաստեղծի՝ պարսկերեն լեզվով բանաստեղծություններ էին գրված, հանվել են, որպեսզի փոխարինվեն թյուրքերեն բանաստեղծություններով:
ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Սեյյեդ Աբբաս Արաղչին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերոնշյալ փաստին, մասնավորապես նշել էր. «Եթե Ադրբեջանի կողմից Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին գրված պարսկերեն բանաստեղծությունները թյուրքերենով փոխարինվեն, ապա այդ քայլը չի կարող փոխել պարսկալեզու բանաստեղծի պատմական և մշակութային ինքնությունը»:
Նշենք, որ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:
Նախորդող հրապարակումներ՝
«Նիզամի Գյանջևին Իրանի գրականության մեծագույն դասականներից է, ով ստեղծագործել է բացառապես պարսկերենով»
Իրանցի պատգամավոր. Եթե Ադրբեջանը շարունակի շահարկել Նիզամի Գյանջավիի պատկանելիության հարցը, ապա կբողոքենք միջազգային ատյաններում
Իրանական «թառը» ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվել է որպես ադրբեջանական. Իրանցի երաժշտագետները բողոքում են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին