«Աքշամ». Դավութօղլուն Երևան է մեկնում սահմանը բացելու առաջարկով
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Հայաստան է գալու հատուկ առաջարկով»: Այս մասին գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
Ըստ աղբյուրի` Անկարան արտգործնախարար Դավութօղլուի միջոցով Հայաստանին առաջարկելու է Լեռնային Ղարաբաղի հարցում քայլ կատարել և հրաժարվել շրջակա 7շրջաններից գոնե 2-ից, որի դիմաց Թուրքիան կբացի թուրք-հայկական սահմանը:
Թուրքական մամուլի փոխանցմամբ, Երևան այցի շրջանակներում նախատեսվում է Դավութօղլուի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ըստ թերթի՝ Դավութօղլուն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև Վիեննայում կայացած հանդիպումից հետո որոշել էր այս առաջարկով մեկնել Հայաստան՝ ընդունելով Երևանի հրավերը դեկտեմբերի 12-ին մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության նիստին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները