Ա. Կասպշիկ. Առաջնագծում տիրող իրավիճակի համար կողմերն են պատասխանատու
Առաջնագծում հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը անհանգստություն են առաջացնում: «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Նրա խոսքերով, կորուստներից հնարավոր է զերծ մնալ` պահպանելով հրադադարի ռեժիմի կանոնները:
Վերջինս տեղեկացրել է, որ ականատես է եղել սահմանագծին լարվածության սրմանը` շփման գծում իրականացվող մոնիթորինգի ժամանակ, հավելելով, որ այդ ամենի պատասխանատվությունը կողմերի վրա է:
Նրա խոսքերով, սահմանային միջադեպերը խարխլում են բանակցային պրոցեսը և նվազեցնում խաղաղ կարգավորման հնարավորությունները, ավելացնելով, որ այս հարցը համանախագահների տարածաշրջան կատարած այցի շրջանակներում քննարկվող հարցերից է լինելու:
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների` Փարիզում կայացած վերջին հանդիպմանը, Կասպշիկը նշել է, որ նախարարները հաստատել են իրենց ցանկությունը` ջանքեր գործադրելու` խաղաղ կարգավորման ուղիների փնտրտուքի հարցում հաջողություն գրանցելու նպատակով:
Նախորդիվ`
Համանախագահները կոչերից անցել են մեղադրանքների
Տեսակետներ. Համանախագահներից ակնկալվում է հստակ դիրքորոշում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները