Էրդողան. «Եթե հայ-ադրբեջանական խնդիրը լուծվի, հայ-թուրքական խնդիրն էլ լուծված կլինի»
Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, իր հայտարարություններում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպումից հետո Էրդողանը մասնակցել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպմանը, որից առաջ հանդես է եկել հայտարարությամբ` ասելով. «Եթե հայ-ադրբեջանական խնդիրը լուծվի, հայ-թուրքական խնդիրն էլ լուծված կլինի, սակայն եթե չլուծվի հայ-թուրքական խնդիրն էլ նույն վիճակում կշարունակի մնալ: Սա մենք նախկինում էլ միշտ ասել ենք, և ես նորից կրկնում եմ: Այս հարցում մեր զորակցությունը այսուհետ էլ նույն վճռականությամբ կշարունակենք»:
Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան