Ո՞ւր է կորել Ադրբեջանի նավթային հիմնադրամի դրամական մուտքերի 60 տոկոսը. Haqqin.az
Ադրբեջանի նավթային հիմնադրամը կարող է նախատեսված ծախսերից ավելի քիչ դրամական մուտքեր ունենալ: Այս մասին ասվում է ադրբեջանական Haqqin.az պորտալի հոդվածում:
«Նման հիվանդության ախտանիշներն արդեն ի հայտ են գալիս. 2014-ի 8 ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամ դրամական մուտքերը կազմել են 10.1 մլրդ ԱՄՆ դոլարից քիչ ավել, իսկ հիմնադրամի ընթացիկ ծախսերն 2014-ի տվյալներով ծրագրված են 13.5 մլրդ դոլարի սահմաններում: Արդյոք հիմնադրամը կկարողանա՞ լուծել այս խնդիրը, իսկ ի՞նչ կլինի մյուս տարի: Արդյունքում մեր պաշտոնյաների այդքան անհեռատես քաղաքականությունը սպառնում է Ադրբեջանի նավթային հիմնադրամն առհասարակ ձեռնունայն թողնել»,-գրում է հեղինակը:
Նյութում հիշատակվում է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի բյուջե ընդհանուր 91.13 մլրդ մանաթ (մոտ 92 մլրդ 95 մլն եվրո) մուտքից մնացել է ընդամենը 29.26 մլրդ մանաթ (29 մլրդ 84 մլն եվրո): Հեղինակի մոտ հարց է ծագում՝ որտեղ են արդյոք մնացյալ 60 տոկոս մուտքերը:
«Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են 59.26 մլրդ մանաթ (մոտ 60 մլրդ 44 մլն եվրո), իսկ արտաբյուջետային ծախսերը՝ 2.61 մլրդ մանաթ (2 մլրդ 66 մլն եվրո): Որտե՞ղ են ծախսել այդքանը: Պատասխանը պարզ է. 2013-ի սկզբից մինչև 2014-ի հոկտեմբերի 1-ը հիմնադրամից պետբյուջե միասնական տրանսֆերտը կազմել է 53 մլրդ 834.7 մլն մանաթ (մոտ 54 մլրդ 911 մլն եվրո): Այսինքն հիմնադրամ մուտքերի մոտ երկու երրորդը վատնվել է բյուջեի ճեղքվածքների կարկատման համար, ինչը բացարձակապես չի խոսում մեր ֆիսկալային օրգանների արդյունավետ աշխատանքի մասին: Եվս գրեթե 5.4 մլրդ դոլար էր ծախսվել է հարկադիր վերաբնակիչների սոցիալական խնդիրները լուծելու, ինչպես և մի շարք լայնամասշտաբ նախագծերի ֆինանսավորման համար»,-ասված է հոդվածում:
Ինչպես նշված է նյութում, անգամ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը խոստովանել է՝ ներկայումս նավթային հիմնադրամում ծախսերի ամենախոշոր բաժինը պետբյուջեին ուղղված տրանսֆերտներն են: Այդ նյութական միջոցներն ուղղվում են տարբեր նախագծերի իրականացմանը, սակայն նախարարը խոստացել է, որ աստիճանաբար նման նախագծերի թիվը կնվազի:
«Դժվար թե այդ խոստումն առաջիկայում կատարվի. առաջիկա 3-4 տարիներին հիմնադրամի ծախսերը մնալու են նույն բարձր աստիճանի վրա, որպեսզի ապահովեն պետբյուջե փոխանցումների կեսը՝ ֆինանսավորելով SOCAR-ին «Շահդենիզ-2» ու Հարավային գազային նախագծի իրականացման, ինչպես և նոր լողացող հորատման սարքավորման կառուցման համար: Իրավիճակը վատթարանում է նրանով, որ համաշխարհային շուկայում նավթի գինը կտրուկ ընկնում է, նվազում են PSA պայմանագրերի շրջանակներում արտահանումների ծավալները»,- նկատել է հոդվածագիրը:
Նյութեր թեմայի շուրջ`
190 մլրդ դոլարի ներդրումն Ադրբեջանի տնտեսությունում որակական փոփոխությունների չբերեց
Նավթի գնի անկման հետևանքով սոցիալական ծախսերի կրճատումը կարող է Ադրբեջանում հանգեցնել ժողովրդական հուզումների
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները