Սումգայիթում ոստիկանությունն առանց բացատրության տանջանքների է ենթարկել հավատացյալների
Սումգայիթից մի խումբ հավատացյալ սալաֆիականներ դիմել են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը՝ նոյեմբերի 13-ին իրենց ձերբակալության ու քաղաքային ոստիկանական բաժանմունքում բռնության ենթարկվելու առնչությամբ: Նրանց շարքում եղել են Արցախյան պատերազմի հաշմանդամներ և ՌԴ քաղաքացի:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, հղում անելով ձերբակալվածներից մեկի՝ Արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ Զաուր Մեխտիևի խոսքերին, նրան մոտեցել են քաղաքացիական հագուստով անձինք՝ առաջարկելով անցնել ոստիկանություն: Այստեղ էլ նրան ձեռնաշղթա են հագցրել ու սկսել են ծեծել:
«Ինձ ծեծել են՝ հարվածելով մեջքիս, գլխիս: Ես ասացի, որ վիրավորվել եմ ու իմ մարմնում բեկորներ կան, սակայն նրանք շարունակում էին ծեծել: Մեզ չեն բացատրել, թե ինչու են պատժում: Միակ բանը, որ պահանջել են, մեր մորուսները սափրելն էր»,- հավաստիացրել է Մեխտիևը:
Նրա խոսքերով՝ հավատացյալներին առավել դաժանորեն ծեծել է ոստիկանության պետի տեղակալ ոմն Սուլեյմանը:
«Թուրանը» գրում է, որ բացի Մեխտիևից, ձերբակալել են ևս 8 հոգու, որոնց նույնպես ծեծել ու նվաստացրել են՝ նրանց հագից տաբատներ հանելով և ռեզինե մահակները նրանց բերաններ մտցնելով: Ձերբակալվածներին ազատ են արձակել միայն 6-7 ժամ անց:
Մեխտիևը նշել է, որ ինքն ու մյուս հավատացյալները բուժզննում են անցել Սումգայիթի վնասվածքաբանական հիվանդանոցում, վնասվածքներն արձանագրվել են հիվանդների գրանցման գրքում, սակայն իրենց տեղեկանքներ չեն տվել:
Հավատացյալներից մյուսը՝ ևս Արցախյան պատերազմի հաշմանդամ Վիդադի Մագերրամլին, հայտնել է «Թուրանին», որ իր երիկամներին են հարվածել և մարմնի այն հատվածներին, որտեղ պատերազմից մնացած վնասվածքներ կան:
Հավատացյալների շարքում եղել է ՌԴ քաղաքացի՝ Ռաշադ Սուլթանովը, որը Սումգայիթ էր վերադարձել նոյեմբերի 12-ին: Նրան էլ ձերբակալել ու տարել են ոստիկանություն, որտեղ ծեծի են ենթարկել:
«Ես այս գործն այսպես չեմ թողնի»,- ընդգծել է Սուլթանովը:
Հավատացյալների խոսքերով՝ աղոթարանի այցելուները, որից ոչ հեռու իրենց ձերբակալել էին, չեն պատկանում որևէ ծայրահեղական ուղղության, պարզապես այդտեղ են գալիս աղոթելու, քանի որ Սումգայիթում սուննիական մզկիթ գոյություն չունի:
Նյութեր թեմայի շուրջ՝
Ադրբեջանը կրոնական անհանդուրժողականության բարձր մակարդակով երկրների շարքում է. «Կրոնական ազատություն 2014»
Եվրասիանեթ. Ալիևի վարչակազմը «կրակի հետ» է խաղում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին