Քաղաքական 19:23 03/04/2015

Իրանի և «5+1 խմբի» համատեղ հայտարարությունը՝ կամուրջ վերջնական համաձայնագրին հասնելու համար

Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների միջև շուրջ երկու շաբաթ Շվեյցարիայի Լոզան քաղաքում տևած լարված բանակցությունների ավարտին կողմերը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որը չի նախատեսում խնդրի իրավական կարգավորում, այլ պարզապես կարող է նպաստել 2013թ. նոյեմբերին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվող համատեղ քայլերի ծրագրի իրագործմանը և համապարփակ համաձայնագրի տեքստի մշակմանը:

Համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

1. Ուրանի հարստացման աստիճանն ու ծավալները որոշակի ժամանակահատվածով կսահմանափակվեն:

2. Միակ հաստատությունը, որտեղ ուրան կհարստացվի, դա Նաթանզը կլինի:

3. Ուրանի հարստացումը պետք է իրականացվի` համաձայն նախապես հաստատված ժամանակային գրաֆիկի:

4. Ուրանի հարստացման Ֆորդոյի հաստատությունը կվերածվի միջուկային ֆիզիկայի կենտրոնի. ավելի քան 1000 ցենտրիֆուգներն ու այլ ենթակառուցվածքները կպահպանվեն: Իրանը, «5+1 խմբի» անդամ երկրների հետ համագործակցելով, Ֆորդոյի հաստատության մի մասում կարող է կայուն իզոթոփների արտադրություն իրականացնել:

5. Արաքի ծանր ջրի ռեակտորը միջազգային համապատասխան կազմակերպությունների աջակցությամբ կարդիականացվի և ռեակտորի արտադրողականությունը զգալիորեն կավելանա, սակայն պլուտոնիումի արտադրության ծավալները կնվազեն:

6. Համատեղ քայլերի ծրագրի իրականացման ընթացքում Իրանը տասնամյա ժամկետում ուրան կհարստացնի: Այդ ընթացքում Նաթանզում ավելի քան 5 հազար միավոր ցենտրիֆուգներ 67,3 տոկոսի մակարդակում կշարունակեն վառելիք հարստացնել:

7. Իրանը կարող է հարստացված ուրանի պաշարներն օգտագործել միջուկային վառելիքի արտադրության համար կամ դրանք արտահանել և վաճառել միջազգային շուկայում:

8. Համատեղ քայլերի ծրագրի իրականացման տասնամյա ժամկետում Իրանը կշարունակի IR4, IR5, IR6, IR8 ցենտրիֆուգների համալրման և ընդլայնման գործընթացը:

9. Համատեղ քայլերի ծրագրի իրականացման պահից սկսած իրանցի պաշտոնյաների, կենտրոնական բանկի և այլ պետական և ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև բանկային, նավթի, գազի, պետրոքիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, ապահովագրության ոլորտում Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների և Եվրամիության սահմանած միակողմանի և բազմակողմ պատժամիջոցներն անմիջապես չեղյալ կհայտարարվեն: «5+1 խմբի» անդամները ձեռնպահ կմնան նոր պատժամիջոցներ կիրառելուց:

10. Բանակցությունների այս փուլի ավարտից հետո կողմերը պետք է մշակեն համատեղ քայլերի ծրագրի նախագիծը, որը պետք է հավանության արժանանա ս.թ. հուլիսի 1-ին կայանալիք վճռորոշ հանդիպման ժամանակ: Համատեղ քայլերի ծրագրի տեքստը վերջանական տեսքի բերելուց հետո այն՝ որպես բանաձև, պետք է հաստատվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որից հետո չեղյալ կհայտարարվեն ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված նախկին բանաձևերը:

11. Համատեղ քայլերի ծրագիրն անվտանգության խորհրդում հաստատվելուց հետո ծրագրի կողմ հանդիսացող երկրները որոշակի ժամանակահատված պետք է պատրաստվեն, որպեսզի այն սկսի կիրառվել: Նախապատրաստական փուլից հետո Իրանի կողմից միջուկային ծրագրի ոլորտում կատարած քայլերի հետ միաժամանակ բոլոր պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն:

Պետք է նշել, որ գրեթե նույն խանդավառությունն էր տիրում նաև ժնևյան համաձայնագրի ստորագրման ժամանակ, որը նախատեսում էր վեց ամսվա ընթացքում (2014թ. հունվարի 20-ից սկսած) շարունակել բանակցությունները, մինչև կողմերը կմշակեին վերջնական համաձայնագրի տեքստը, սակայն երբ 2014թ. հուլիսի 20-ին համատեղ քայլերի ծրագրի կատարման համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվեց, կողմերն այդպես էլ համաձայնության չհասան. բանակցությունները չորս ամսով ևս երկարացվեցին՝ մինչև նոյեմբերի 24-ը: 2014թ. նոյեմբերին Վիեննայում 7 օր տևած լարված բանակցություններից հետո ժնևյան համաձայնագիրը չտապալելու համար կողմերը որոշում կայացրեցին բանակցությունները երկարացնել մինչև 2015 թ. հուլիսի 1-ը:

Ուսումնասիրելով համատեղ հայտարարության տեքստը՝ նկատում ենք, որ այն մեծ հաշվով կրկնում է ժնևյան համաձայնագիրը, այսինքն՝ եթե խոսքը վերաբերում է առաջընթացին և փոխզիջմանը, ապա այն ձեռք էր բերվել դեռ երկու տարի առաջ, պարզապես բանակցությունները փակուղի չմտնելու համար կողմերը հրապարակեցին սույն հայտարարությունը: Այն կարելի է համարել որպես կամուրջ՝ վերջնական բանակցություններին հասնելու համար: Դատելով համատեղ հայտարարության տեքստում ամրագրված պահանջներից՝ կողմերը պետք է քաղաքական կամք ունենան այն իրագործելու համար:

Արմեն Իսրայելյան, իրանագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:26
Վեհափառը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի մասնակիցների հետ անդրադարձել է հայրենիքի առջև ծառացած խնդիրներին
Մայիսի  28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են կամուրջների տեխնիկական վիճակի հետազննություն
Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով գետերի վարարումից վնասված շենքերի ու շինությունների ուսումնասիրություն իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տաշիրի բնակիչ. Տան առաջին հարկում ջրի բարձրությունը 1.6 մ էր
Լոռու մարզի Տաշիր քաղաքի կենտրոնական մասում է ապրում Կարինեի ընտանիքը։ Օրեր շարունակ տան առաջին  հարկից փորձում են հեռացնել տիղմը։ Դեռ...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք և միասին կգնանք. ԳՇ պետը՝ լրագրողին
Ինչո՞ւ ադրբեջանական ուժերը Ջերմուկի հատվածում հետ չեն քաշվել
Աղբյուր` Panorama.am
17:43
Աբովյանում բանկի մասնաճյուղում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող 49–ամյա տղամարդը կալանավորվել է
Պարզվել են մայիսի 25-ին բանկի մասնաճյուղում Բյուրեղավան քաղաքի 49–ամյա բնակչի կողմից կատարած ահաբեկչության դեպքի մի շարք հանգամանքներ։...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արարողակարգի գործընկերների փոխանցմամբ` իրականացվել են ճշգրտումներ, Վեհափառի անունը հրավիրյալների ցանկում չի եղել. ՆԳ փոխնախարար
«Ցանկացած դեպք, այդ թվում այս դեպքը գտնվում է  նախարարության  հակակոռուպցիոն և ներքին  անվտանգության վարչության մոնիտորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՁորաՀԷԿ-ը որևէ ազդեցություն չէր կարող ունենալ նման մասշտաբի տարերային աղետի վրա. Պարզաբանում
Լոռու մարզում մայիսի 26-ին տեղի ունեցած բնական աղետին հաջորդող օրերին սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվում, թե հնարավոր է՝...
Աղբյուր` Panorama.am
17:03
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC)՝ որպես Հայաստանում ձեռներեցության աշխարհի...
Աղբյուր` Panorama.am
17:02
Հող հանձնել, հող հանձնել, հող հանձնել... նման հարցադրում ինձ մի կատարեք. ԳՇ պետ
«Կիրանցի հատվածում ծառայություն իրականացնում են սահմանապահ զորքերը, զինված ուժերն էլ իրենց նախորոշված հատվածերում կատարում են իրենց...
Աղբյուր` Panorama.am
16:53
Պետական արարողակարգի պատասխանատուին տեղեկացվել է Վեհափառի այցի ժամի մասին. Տեր Եսայի քահանա Արթենյան
«Երեկ Սարդարապատում Ամենայն Հայոց կաթողիկոսի և ուղեկցող եկեղեցականների հանդեպ ոստիկանների դատապարտելի գործողությունների առնչությամբ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Հանգիստ, «արան» դու ես, այ տղա, հանգիստ տեղդ նստի հըլը.ԱԺ հանձնաժողովում իրավիճակը լարվեց
«Ոստիկանության քողի, համազգեստի տակ պաշտպանված որոշ բորենիներ հարձակվում են ՀՀ քաղաքացու վրա։ Տվյալ դեպքում իմ գործընկերոջ վրա։ Ուզում եմ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ադրբեջանին հանձնված Տավուշի բարձունքները թույլ կտան վերահսկել հայկական բանակի ցանկացած շարժ․ Ադրբեջանցի փորձագետ
«Այս բարձունքները մեզ թույլ կտան վերահսկել հայկական բանակի ցանկացած շարժ»,- ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված...
Աղբյուր` Panorama.am
16:05
Աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում
...մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով
Աղբյուր` Panorama.am
16:03
Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին
Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ես, որպես կին, Ձեզ հորդորում եմ սեքսիստական հայտարարություններ չանել. Ծովինար Վարդանյանը՝ Ագնեսա Խամոյանին
«Ես, որպես կին, Ձեզ այստեղ հորդորում եմ սեքսիստական հայտարարություններ չանել, թե՝ «երկու կին»։ «Երկու կին» չէ,...
Աղբյուր` Panorama.am
15:51
monumentwatch.org-ի արձագամքը՝ Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին ադրբեջանական մեղադրանքներին
Ադրբեջանական կողմին հիշեցնենք, որ խորհրդային տարիներին ներկայիս Խոջալուի դամբարանադաշտի մոտ եղել է ադրբեջանական բնակավայր
Աղբյուր` Panorama.am
15:12
Թմրանյութերի թեստավորման արդյունքում առնվազը երեք ոստիկան ազատվել է աշխատանքից. Արփինե Սարգսյան
«Արդեն իսկ ունենք ծառայողական քննություններ, առնվազն երեքն այս պահի դրությամբ ես հիշում եմ, որ  երեք դրական թեստավորման արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
15:02
Ունեմ մեկ-երկու կարևոր հանդիպում, ժամը 19․00-ին ամփոփում ենք անելու Սուրբ Աննա եկեղեցու բակում. Բագրատ Սրբազան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ ժամը 19։00-ին Սուրբ Աննա եկեղեցու մոտ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Նոյեմբերյանում քննչականի նոր պետ են նշանակել
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ռազմիկ Ամյան. Անընդունելի եմ համարում Հայ առաքելական սուրբ եկեղեցու և նրա Առաջնորդի առջև սահմանված որևէ արգելք
«Անընդունելի եմ համարում Հայ առաքելական սուրբ եկեղեցու և նրա Առաջնորդի առջև սահմանված որևէ արգելք»։ Նման դիրքորոշում է հայտնել երգիչ...
Աղբյուր` Panorama.am
14:49
Էն Վահե Ղազարյանը, որին ճանաչում էի, այսօր մեռավ. Բագրատ սրբազան
 «Ինձ լսի՛, ինձ, իրենց մի լսի, անկեղծ եմ ասում։ Ոտքդ քարին չի կպնի երբեք, լավ կլինի, եթե լսես ինձ»,- ՆԳՆ-ի դիմաց հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
14:27
Քաղաքագետ. Հրաժարական չտալով գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական օկուպացիայի վտանգի առջև է կանգնեցրել
«Ըստ միջազգային կարգի, եթե օրինական իշխանությունը վտանգի մեջ է գտնվում, ապա կարող է այլ երկրի զինված կոնտինգենտ հրավիրել ներքին...
Աղբյուր` Panorama.am
14:08
Կասկած չունեմ, որ այս իշխանությունները փորձելու են վերջնականորեն ոչնչացնել Եկեղեցին. Դավիթ Ֆիդանյան
«Խնդիրն այն է, որ ՆԳՆ նախարարը խուսափում է դուրս գալ քաղաքացիների հետ հանդիպմանը»,- Panorama.am-ին ասաց պատմաբան,...
Աղբյուր` Panorama.am
14:08
Փաշինյանի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Սարդարապատի հուշակոթողի առջև պետական նենգամիտ սադրանքով տեղի ունեցած անպատկառության ու խայտառակության առնչությամբ ՀՀ վարչապետի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հյուրասիրություն, երգ՝ մինչև Բագրատ Սրբազանն ու քաղաքացիները սպասում են Վահե Ղազարյանին
«Հենց նոր եմ թխել, ջեռոցից հանեցի ու բերեցի։ Բոլորին բերել ենք»
Աղբյուր` Panorama.am
13:49
ՀԱԵ սփյուռքի թեմեր. Ոստիկանների կողմից նմանօրինակ անհարիր վարքագիծն անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար
Հայ Առաքելական սուրբ եկեղեցու սփյուռքի թեմերի առաջնորդները հայտարարություն են տարածել նախօրեին Սարդարապատի հուշահամալիրում ոստիկանների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ
09:54 29/05/2024

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}