Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանն ու Թուրքիան Սիրիայի և Եմենի հարցում տարաձայնություններ ունեն
«Իրանն ու Թուրքիան Սիրիայի և Եմենի հարցում տարաձայնություններ ունեն»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Բաքվում Իրանի դեսպանն ադրբեջանական «Todaynews.az» կայքին տված հարցազրույցում, այն հարցին, թե արդյոք Իրանի և Թուրքիայի միջև կրոնական հարցերում տարաձայնությունները կա՞ն` հաշվի առնելով եմենյան զարգացումները, դեսպան Փաքայինը պատասխանել է. «Տարածաշրջանային մի շարք հարցերում, մասնավորապես Սիրիայի և Եմենի հարցում, այո մենք տարաձայնություններ ունենք և դրանք փորձում ենք հարթել բանակցությունների միջոցով»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր , որ Իրանը ցանկանում է վերահսկել ողջ տարածաշրջանը և «Իսլամական պետության» տնօրինման ներքո գտնվող տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել ու շիա-սուննի հակադրություն հրահրել:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արձագանքելով Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությանը, նշել էր. «Այն մարդիկ, որոնք իրենց ռազմավարական սխալների և հավակնոտ քաղաքականության արդյունքում անդառնալի կորուստներ են ունեցել, լավ կլինի պատասխանատու քաղաքականությամբ նպաստեն տարածաշրջանում կայունության հաստատմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում