«Կարծում եմ ծխախոտային կախվածությունից ձերբազատումը քաղցկեղի բուժման պլանում ընդգրկելու խիստ անհրաժեշտություն կա»,- «Թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները» միջազգային գիտաժողովում
ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանը: Նա նաև նշել է, որ, ըստ հաշվարկների, քաղցկեղի հետևանքով յուրաքանչյուր հինգերորդ մահվան պատճառը թոքի քաղցկեղն է: Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2012 թվականին տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը եղել է Հունգարիայում (76,6` 100,000 բնակչի հաշվով), որին հաջորդել է Հայաստանը (72,9` 100,000 բնակչի հաշվով): Ակնհայտ է, որ նման իրավիճակի պատճառներից մեկը ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությունն է:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին