Ադրբեջանցի սահմանապահները սպանել են 16 ամյա վրացի պատանուն
16 ամյա վրացի պատանի է զոհվել վրաց-ադրբեջանական սահմանի Էրիսիմեդի շրջանում: Ինչպես հայտնել է Իմեդի հեռուստաընկերությունը, տեղի բնակիչների հավաստմամբ, դիպուկահարի զոհն է դարձել Ահմեդ Գաորգաշվիլին:
Ականատեսների վկայությամբ, որոնք ելույթ են ունեցել հեռուստաընկերության ուղիղ եթերից, պատանին հովիվ է եղել, որի կովն անցել է սահմանը, ինքն էլ փորձել է հետ բերել:
Սակայն ադրբեջանցի սահմանապահների արձակած փանմփուշտը դիպչել է պատանու գլխին և տեղնուտեղը սպանել: Երկու կողմի պաշտոնական աղբյուրները դեպքի առնչությամբ դեռևս մեկնաբաություններ չեն տվել: