Թեհրանում անցկացվում է գրքի միջազգային ցուցահանդես. հայկական տաղավար  այցելողների  թիվը աննախադեպ մեծ է

11:13 12/05/2010 » Հասարակություն

Թեհրանում անցկացվում է գրքի միջազգային ցուցահանդես. հայկական տաղավար այցելողների թիվը աննախադեպ մեծ է

Մայիսի  5-15-ը  Թեհրանում  անցկացվում է գրքի միջազգային ցուցահանդես, որին մասնակցում են ավելի քան 2000 իրանցի և շուրջ 1700 արտասահմանյան հրատարակիչներ: Այցելուների թիվն այս տարի գերազանցել է 4  միլիոնը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

 

 

Մայիսի 5-ին տեղի ունեցած Թեհրանի 23-րդ գրքի միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

 

ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության  աջակցությամբ կազմակերպված հայկական տաղավար  այցելողների  թիվը և ցուցաբերվող հետաքրքրությունն աննախադեպ մեծ է:

 

Մեծ է հետաքրքրությունը հատկապես Հայաստանի զբոսաշրջության և Բարձրագույն կրթության ոլորտների նկատմամբ: Բացի այդ այս տարի օտարազգի այցելուները հետաքրքրվում են հատկապես Հայոց Ցեղասպանության թեմայով:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց