Այս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 11-ին
Քրիստոսի պայծառակերպության տոնը` Վարդավառը, այս տարի կնշվի հուլիսի 11-ին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արարատյան հայրապետական թեմի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Կարապետյանը: Նա նշեց, որ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է, Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակման օրն է, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչները:
Նշենք, որ հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ:
Վերջինս հին հայկական տոնի անվանումն է, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան