Մեկնարկել է ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագիրը
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան այս տարի իրականացնում է ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նշենք, որ ծրագրին իրականցվում է Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ և ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:
Նրա խոսքով, այս ծրագրի շահառուներ են Հայաստանում բնակվող 13-ից 18 տարեկան աղջիկները: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահը նշեց, որ ««Աղջիկների երկիր» շարժման հիմնում ՀՀ-ում» ծրագրի գլխավոր նպատակն է կրթել և դաստիարակել պատասխանատու քաղաքացիներ հանրապետության համար:
Լ. Ասատրյանը ընդգծեց, որ ծրագիրը նպատակ ունի նաև բարձրացնել 13-ից 18 տարեկան աղջիկների իրազեկման մակարդակը ՀՀ կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ: «Մենք ցանկանում են այս ծրագրի շրջանակներում նաև սահմանել երիտասարդ աղջիկների `որպես ՀՀ քաղաքացիների իրավունքների և պարտականությունների համակարգը, ինչպես նաև ամրապնդել վստահություն, հպարտություն և սիրո զգացողություն երկիր հանդեպ»,-հավելեց նա:
Նրա խոսքով, վերոնշյալ ծրագրի իր մեջ ներառում է մի քանի փուլեր` կազմակերպվելու է 10-օրյա ձմեռային ճամբար, դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ծրագրի շրջանակներում կստեղծվի 13-18 տարեկան աղջիկների ցանց, որի միջոցով տարբեր բնակավայրերում բնակվող աղջիկները հնարավորություն կունենան ճանաչելու միմյանց, իրազեկվելու տարբեր համայնքների խնդիրների և ձեռքբերումների մասին, իրար հետ կիսվելու ունեցած փորձով, նախագծելու և իրականացնելու համատեղ նախաձեռնություներ, որոնց իրականացումը կբերի իրենց համայնքների հզորացմանը և աղջիկների մասնակցության մակարդակի բարձրացմանը:
Լ. Ասատրյանը նշեց, որ ծրագրի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս սեպտեմբերից, իսկ ծրագիրը նախատեսվում է ավարտել հունիսին: