Մանվել Գրիգորյանը տանկեր չի նվիրելու
«Իրականության հետ կապ չունեցող լուրերը չեմ մեկնաբանում»,- անդրադառնալով պարբերականներից մեկի տարածած տեղեկատվությանն այն մասին, թե անկախության 20-ամյակի կապակցությամբ անցկացվող զինվորական շքերթի համար ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը 20 նոր տանկ է նվիրել՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
Նա զարմանքով նշեց, որ չգիտի, թե ինչու և ով է նման տեղեկություններ տարածում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան