Աշնանային զորակոչի խնդիրներով քաղաքացիները կարող են դիմել հատուկ հանձնաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2011 թվականի աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաև քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ: Այդ մասին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Զորակոչի ընթացքում քաղաքացիներն իրենց դիմում-բողոքները կարող են ներկայացնել աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 17:00-ն, հասցե` Մոսկովյան 5 (ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայր), հեռախոս` 52-34-86, 52-34-82:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան