Սեյրան Օհանյանը դասախոսություններ է կարդում գործադիրի անդամների համար
Պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 7-ից 12-ը տեղի են ունենում ՀՀ գործադիր իշխանության պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ անցկացվող հավաք-պարապմունքներ, որոնց մեկնարկը տրվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դասախոսությամբ: Դասախոսություններին մասնակցում են զորահավաքային պատրաստությամբ զբաղվող պաշտոնատար անձիք 17 նախարարություններից, մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից:
Պն հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հավաք-պարապմունքների ընթացքում դասախոսությամբ հանդես են գալու ՀՀ էկոնոմիկայի նախարար Ա. Մովսիսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս.Կարապետյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Հավաք-պարապմունքները նոյեմբերի 11-ին շարունակվելու են «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան