Հասարակություն 18:38 10/11/2011

Հատուկ դպրոց առանց բրալյան դասագրքերի. կույր երեխաները դասերը սովորում են լսելով

Հեղինակ` Լիա Խոջոյան

Երևանի թիվ 14 հատուկ դպրոցի սաներ` 7-ամյա Սվետան ու նրա հասակակից Սամվելը տեսողության լուրջ խնդիրներ ունեն: Իսկ Սամվելիկը` բացի տեսողությունից, նաև այլ հիվանդությամբ է տառապում, բայց հոյակապ երգում ու անասելի մարդամոտ է: Երբ մտա դասասենյակ, որտեղ առաջին դասարանցիները մոտ 20 տարեկան դաստիրակի հետ նստած տնային աշխատանքն էին պատրաստում, երկուսով անկյունում էին. նրանցից միայն մեկի անունը հնչեցնելուց հետո երկուսն էլ շտապեցին ձայնիս ուղղությամբ, շոշափեցին, փարվեցին ոտքերիս, իսկ Սամվելիկը նույնիսկ ձեռքիցս հոտ քաշեց ու էլ մինչ հանդիպման ավարտ ոչ մեկը, ոչ մյուսը ձեռքս բաց չթողեցին: Նրանց թերևս ամենասիրելի ու ամենասպասված պահն էր. վերջապես իրենց այցի էին եկել, իրենցով հետաքրքրվում էին ու գլուխները շոյում: Էլ ինչի՞ մասին կարող է երազել մանկատուն հանձնված ու սիրո կարոտով օրերը լուսացնող երեխան, այն էլ նման առողջական խնդիրներ ունեցող:


Երեխաները Երևան են տեղափոխվել Գյումրիի «Երեխաների տուն» մանկատնից, որտեղ ապրում են նյարդային համակարգի խանգարման, սրտի և այլ առողջական խնդիրներ ունեցող 0-6 տարեկան հարյուրից ավելի երեխաներ: Սվետան ու Սամվելն այսօր արդեն Երևանի «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան սաներ են համարվում ու համապատասխան կրթություն են ստանում նշված հատուկ դպրոցում` երկար 12 տարիներ նրանք կմնան այս պատերում, միայն ամառային ու ձմեռային արձակուրդներին վերադառնալով մանկատուն:

Գյումրիի մանկատանն անցկացրած տարիներին երեխաներից ամենքն ուներ իր զբաղմունքը: Օրինակ Սամվելիկը միանշանակ համարվում էր հաստատության ամենալավ փոքրիկ երգիչը: Նրա կատարմամբ «Մեր մանկության արևն է շողում» կամ «Ինչ լավն ես դու իմ լավ մանկություն» երգերը որևէ մեկին անտարբեր չեն թողել: Անգամ մանկատան աշխատակիցները` դաստիարակներն ու երաժշտության ուսուցչուհին, ամեն անգամ հուզվում էին: Սակայն այսօր նա չի երգում, որքան հասկացանք` մյուս երեխաների հետ էլ այդքան չի շփվում, ինքն ու Սվետիկը առանձին են մնացյալից:

Երկուսն էլ հնամաշ շորերով. Սվետիկի երկնագույն վերնաշապիկը ուսերի հատվածում կարկատած էր սպիտակ թելերով, կոշիկները կիսաճղված, լաքաներով: 7-ամյա աղջնակի դեմքը չէին լվացել, փսլնքոտ էր`քիթը կախ, աչքերը ճպռոտ... Նույնը վիճակում էր նաև Սամվելիկը: Հավանաբար` պատճառը նրանում է, որ երեխաները չեն տեսնում ու չեն կարող իրենց հետևել

Նշենք, որ դաստիարակներն էլ այնքան երիտասարդ էին, որ նույնիսկ տարօրինակ էր, թե ինչպե՞ս է ԿԳ նախարարությունը նրանց նման բարդ աշխատանքի ուղեգրել:

Արդարության համար հարկ է նշել, որ թեև «Երեխաների տունը» շատ ու շատ հարցերում թերություններ է ի հայտ բերել և մամուլում բազմիցս է դրան անդրադարձ եղել, այդուհանդերձ Գյումրիի մանկատանը երեխաների հանդերձանքին, ինչպես ասում են, կպնելու տեղ չկար:

Ինչ վերաբերում է դպրոցին, որտեղ այս պահի դրությամբ ուսուցանում է մանկատան 5 սան, ապա հաստատությունը ևս խնդիրներ ունի: Օրինակ, թեև ուսումնական գործընթացն իրականացվում է հանրակրթական ծրագրով, բայց տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին այն պարտավոր է ապահովել համապատասխան կրթություն: Բայց` բրալյան դասագրքեր դպրոցը չունի.

«Սա մեր դպրոցի ամենալուրջ խնդիրն է»,-Panorama.am-ին ասաց դպրոցի տնօրենի տեղակալ Ռուզաննա Գրիգորյանը:

Հարցը, թե ինչպե՞ս են, այդ դեպքում, կույր երեխաները սովորում, չմնաց անպատասխան` «սովորում են լսելով».
«Բոլորին էլ դասագրքեր բաժանում ենք. 9-14.00 դասերն են, հետո 16.00-18.00-ն դասապատրաստման ժամերի ժամանակ չտեսնող երեխաները լսելով դասերն անում են: Ինչպե՞ս, կոնսպեկտում ենք, նրանք բրալյան գրում են ու թեև դա շատ դժվարացնում է գործընթացը, բայց մենք լավ որակ ենք տալիս»,- պատմեց նա:

Այդուհանդերձ, ավելացրեց նա, տարրական դասագրքերի հարցը որոշ չափով լուծված է, քանի որ մի քանի անուն դասագիրք արդեն տպագրվում է: Թերևս արդարացնելով այդ իրավիճակը` տիկին Գրիգորյանը շտապեց նշել, որ բրալյան դասագրքերը շատ թանկ արժեք ունեն:

Մի խոսքով, դժվար է պատկերացնել, թե ի՞նչ կարգի կրթություն են ստանում մեր հերոսները ու նրանց նախորդները բրալյան մեթոդով ուսուցանող հանրապետության միակ դպրոցում, երբ համապատասխան դասագիրք չկա, իսկ լսելով սովորելու համար էլ ուսուցչի կամ էլ երիտասարդ դաստիարակների պատրաստակամությունն ու ինչու չէ` ցանկությունն է հարկավոր:

... «Լեննագան էլ չե՞նք գնալու, կարոտել եմ Իլոնային»,- հետաքրքրվեց Սամվելիկն, ով ողջ այցիս ժամանակ այդպես էլ ձեռքս բաց չթողեց: Սվետիկն էլ`. «Բա ստեղից ո՞ւր եմ գնալու, հետո ինձ ո՞ւր են տանելու».... Ի՞նչ պատասխանես:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյաը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ազդարարվելիք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}