Տարոն Մարգարյանը պարգևատրեց
Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման և անձնական ու նշանակալից ներդրման համար Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն այսօր պարգևատրվել է Հայաստանի համայնքների միության անվանական ոսկյա հուշամեդալով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հիշեցնում են, որ հուշամեդալը սահմանվել է 2005 թ-ն, որով յուրաքանչյուր տարի պարգևատրվում են մեծ ներդրում ունեցող պետական, համայնքային գործիչներ կամ միջազգային կառույցների պաշտոնյաներ ու փորձագետներ:
Իսկ այս տարվա պարգևատրումը ներառվել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում և հաջորդել ՀՀ տարածքային կառավարման նախարարության և «Հայաստանի համայնքների միության» կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» ամենամյա մրցանակաբաշխությանը, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: