Իրանական կայք. «Ինչու՞ է Ադրբեջանը հովանավորում ահաբեկիչներին»
«Ադրբեջանն ինչու՞ է հովանավորում հարյուրավոր իրանցի երեխաներ սպանած ահաբեկչական խմբավորումներին»:
Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքի խմբագրական բաժնում:
«Քրդական «Փեժակ» խմբավորումն պատմական և քաղաքական ի՞նչ առնչություններ ունի Ադրբեջանի ղեկավարության հետ, որ հաստատվում է Գյանջա քաղաքում և ֆինանսական աջակցություն ստանում վերջինիս ղեկավարության կողմից»,-նշված է հոդվածում:
«Թաբնաք»-ի մեկնաբանը վերջում հավելում է, որ Ադրբեջանի իշխանությունները, հարթակ տրամադրելով «Մոնաֆեղին» և «Փեժակ» խմբավորումներին, այդ կերպ փորձում են ճնշում գործադրել Իրանի վրա:
Հիշեցնենք, որ ԻԻՀ ԱԳ խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, վերջերս, անդրադառնալով Ադրբեջանում «Մոնաֆեղին» խմբավորման գործունեությանը, հայտարարել էր. « «Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպության քայլերն այնքան անմարդկային են, որ ոչ մի երկիր չի կարող նրանց պաշտպանել: Հուսով եմ, որ «Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպությունը, որի գործողությունների հետևանքով 12 000 իրանցի է զոհվել, Ադրբեջանում կդադարեցնի իր գործունեությունը: