Ս. Օհանյան. Զինդատախազը նորմալ աշխատում է, և նա ամենաշահագրգռվածն է, որ լիարժեք տեղեկություններ իմանանք
«Այսօր բանակի հրամանատարությունը այն կառույցն է, որը շատ լավ է տիրապետում, թե ինչ է կատարվում բանակում, և ինչպես պետք է պայքարել արատավոր երևույթների դեմ»: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, խոսելով բանակում տեղի ունեցող միջադեպերից, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքերով` բանակի հասցեին հնչող որակումներն իրենց մեջ պարունակում են իրավական փաստեր, և այդ որակումները նախնական հետազոտման և տվյալների արդյունք են, որոնք քրեական գործի ընթացքում կարող են չհաստատվել:
«Այսօր զինվորական դատախազը նորմալ աշխատում է, և նա ամենաշահագրգռվածն է, որ լիարժեք տեղեկություններ իմանանք: Մենք համատեղ ենք աշխատում»,- ասաց Ս. Օհանյանը` հավելելով, որ բանակում տեղի ունեցած դեպքերի բացահայտումն օգնելու է բանակում կարգապահության ամրապնդմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան