Իրանը պնդում է, որ Կասպից ծովում հայտնաբերված գազի նոր հանքավայրում Ադրբեջանը ոչ մի մասնաբաժին չունի
«Կասպից ծովում հայտնաբերված գազի նոր հանքավայրում Ադրբեջանի Հանրապետությունը ոչ մի մասնաբաժին չունի»:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Նավթի ազգային ընկերությունը:
«Կասպից ծովում հայտնաբերված գազի նոր հանքավայրը գտնվում է Իրանի տիրապետության տակ գտնվող ջրերում և Ադրբեջանի Հանրապետությունը ոչ մի մասնաբաժին չունի դրանից»,-նշված է Իրանի Նավթի ազգային ընկերության տարածած հայտարարության մեջ:
Հավելենք, որ օրերս Իրանը հայտարարեց, որ Կասպից ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերել, որտեղից նախատեսվում է ավելի քան 50 հազար միլիարդ խորանարդ ֆուտ գազ արդյունահանել: Այդ առնչությամբ ԻԻՀ նախագահը հայտարարեց, որ գազի նոր հանքավայրն Իրանի դերը կբարձրացնի Կասպից ծովի տարածաշրջանում և կփոխի տարածաշրջանի քաղաքական և էներեգետիկ հավասարակշռությունը:
Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախաստանն ու Ադրբեջանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը վերջերս հայտարարել էր, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա