Հասարակություն 12:25 15/12/2011

ՀՀ նախագահ. Հայը եղել է ճանապարհ հարթող ու լուսավորող: Մենք այդ ուղուց չենք շեղվելու

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկ երեկոյան Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում տրվել է պաշտոնական ընթրիք, որին մասնակցել են «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:

Ներկայացնում ենք Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վենետիկում պաշտոնական ընթրիքի ժամանակ:

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Մեծ ուրախությամբ եմ այս տարի վերստին այցելում Իտալիա, և հաճելի է, որ իմ երկու այցերն էլ խորհրդանշում են նշանակալի իրադարձություններ: Հունիսի 2-ին Նախագահ Նապոլիտանոյի հրավերով պատիվ ունեցա բազմաթիվ այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել Իտալիայի Հանրապետության Միավորման 150-ամյա տարեդարձին, իսկ այս այցի առանցքային նպատակներից մեկը 500 տարի առաջ հրաշագեղ Վենետիկում սկիզբ առած հայ գրատպության հոբելյանի առթիվ պաշտոնական հանդիսությունների մեկնարկն է:

Իտալիան բարեկամ երկիր լինելուց բացի, որի հետ մենք շուտով բոլորելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը, պատմական բազմաթիվ արահետներ է թողել հայ ժողովրդի տարեգրության մեջ:

Սիրելի՛ բարեկամներ,
Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու և հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումների սկիզբն ազդարարելու համար: Պատահական չէ, որ մեր երկրի ու ժողովրդի համար գալիք 2012 թվականի կարևորագույն միջոցառումների այս շարքի մեկնարկը տրվում է հենց Վենետիկում: Պատահական չէ, քանի որ Վենետիկը հայ գրատպության բնօրրանն է, որտեղ լույս է տեսել հայերեն առաջին տպագիր գիրքը` Հակոբ Մեղապարտի «Ուրբաթագիրքը»:

Այսօր այստեղ բացվել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ներկայացված են Հայաստանի և Եվրոպայի թանգարաններից ու գրադարաններից բերված ավելի քան երկու հարյուր հազվագյուտ ձեռագրեր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, խաչքարեր, հուշարձանների մանրակերտներ, գորգեր, քարտեզներ և մեր հարուստ ժառանգության այլ նմուշներ:

Այս ցուցահանդեսի բացման կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում մեր լավ բարեկամ Իտալիայի իշխանություններին` Հայաստանի այս նախաձեռնությանն աջակցելու և գործնական մասնակցություն ցուցաբերելու համար: Ուզում եմ անհատապես շնորհակալություն հայտնել Լևոն Զեքյանին, Գաբրիելա Ուլուհոջյանին և Վարդան Կարապետյանին: Շատ շնորհակալ եմ, որ ձեր ջերմությունը դուք դրել եք այս ցուցահանդեսի բացման կազմակերպման մեծ գործում:

Սիրելի՛ բարեկամներ,
Վաղուց` դարեր ի վեր հայերն օտար չեն այս հնամենի և հիասքանչ քաղաքում: Այստեղ «հայ» ներկայանալիս` մեզ երբեք չեն հարցնում, թե ո՞վ ենք, որտեղի՞ց ենք եկել և ինչո՞վ ենք հայտնի: Վենետիկում շատ լավ գիտեն այդ հարցերի պատասխանները: Այս քաղաքում լավատեղյակ են հայ ժողովրդի, մեր հարուստ մշակույթի և հոգևոր ժառանգության մասին:

Հայ ժողովրդի այս բարի համբավի տարածման ամենամեծ «պատասխանատուն» է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հանգրվանած փոքրիկ Հայաստանը: Սակայն դրանից ոչ պակաս կարևոր է հայագիտական այս օջախի դերը հայոց լեզվի, մշակույթի և պատմության ուսումնասիրման գործում:

Իմ ուսանողական տարիներին Վենետիկում լույս տեսնող «Բազմավեպ» հայագիտական հանդեսի հին և նոր թողարկումները մեզ համար, կարելի է ասել, մասունքի ուժ ունեին: Այդ էջերում տպագրվում էին թերևս բոլոր նշանավոր հայագետների աշխատանքները, իսկ նրանք էլ, իրենց հերթին, պատիվ էին համարում իրենց գյուտերը և հայտնագործությունները հրապարակել հենց «Բազմավեպում»:

Հայաստանը և Իտալիան երկու հնամենի ժողովուրդների շատ ավելի երիտասարդ պետություններ են: Բոլորովին վերջերս Իտալիան տոնեց իր միասնական պետության 150-ամյակը, իսկ մենք էլ` Հայաստանի Հանրապետության հռչակման 20-ամյակը: Իհարկե, այդ երկու թվերը կարգերի տարբերություն ունեն, սակայն նրանք երկուսն էլ խամրում են մեր պատմության հազարամյակների առջև:
Այսօր Հայաստանը և Իտալիան կարող են հպարտանալ իրենց ընդհանուր պատմությամբ, հոգևոր արմատներով ու արժեքներով, ընդհանուր հարուստ ժառանգությամբ:

Սիրելի՛ բարեկամներ,
Այս նշանավոր հոբելյանի` հայոց գրատպության 500-ամյակի տոնակատարություններն սկսվում են Վենետիկում և շարունակվելու են Հայաստանում ու հայոց գրատպության այլ կարևոր օջախներում` Ամստերդամում, Փարիզում, Սոֆիայում, Բուխարեստում և աշխարհի այլ քաղաքներում:
Գրատպությունը` որպես գիտելիքի սփռման ու տարածման նոր ձև, որի շնորհիվ իմացությունը հասու դարձավ մարդկանց ավելի լայն շրջանակի համար, զուտ եվրոպական երևույթ էր: Սակայն Եվրոպայից այն արդեն տարածում գտավ ամբողջ աշխարհում` նպաստելով ամբողջ մարդկության լուսավորությանը:
Հայոց գրատպության և դրանից բխող լուսավորչական գործունեության ակունքները ևս եվրոպական են: Դա դեպի Եվրոպա մեր ձգտումների լավագույն հիմնավորումն ու ապացույցն է, եթե այդպիսի ապացույցների անհրաժեշտությունը կա: Սակայն, կարծում եմ, դրա մասին խոսելն իսկ ավելորդ է:

Յոհաննես Գուտենբերգի կողմից տպագրական սարքը հայտնագործվելուց հետո մեր` հայերիս մեջ դրա տարածումը շատ չուշացավ: Հայ ժողովուրդն առաջինն էր մեր տարածաշրջանում, որ տպագիր գիրք ունեցավ: Մոտավոր և հեռավոր բազմաթիվ մեր հարևաններին մենք հաճախ զիջում էինք քանակով, տարածքով ու բնական պաշարներով, սակայն երբեք չենք զիջել մեր առաջադիմությամբ և գրագիտությամբ:

Հայ ժողովուրդն աշխարհասփյուռ է: Ամեն տեղ, ուր հանգրվանել է հայը, հիմնել է դպրոց, եկեղեցի, մշակութային հաստատություն: Յուրաքանչյուր ժողովուրդ, որ առնչվել է հայերի հետ, հնարավորություն է ունեցել շահելու այդ առնչությունից:
Այսօր մենք պարտավոր ենք համապատասխանել այն բարձր չափանիշներին, որոնք ժամանակին մեր ժողովրդի համար սահմանեցին տպագրիչներ Հակոբ Մեղապարտն ու Ոսկան Երևանցին: Մենք իրավունք չունենք շեղվելու այդ բարձր նպատակադրումներից: Ինչպես Հակոբ Մեղապարտը յուրացրեց իր ժամանակի լավագույն և ամենաառաջադեմ հայտնագործությունը` ի նպաստ հայ ժողովրդի, այդպես էլ մենք ենք պարտավոր վերցնել մեր օրերի լավագույնն ու առաջադեմը` դրանով իսկ ծառայելով ամբողջ մարդկությանը:

Մենք գիտենք մեր պատմությունից` լավ օրինակը վարակիչ է: Ինչպես գրատպության և բազմաթիվ այլ օրինակներն են ցույց տալիս, հայ ժողովուրդը եղել է ճանապարհ հարթող ու լուսավորող և առաջադիմության շոգեքարշ:

Մենք այդ ուղուց չենք շեղվելու:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Մենք հպարտանում ենք Իտալիայի հետ մեր պատմական առնչություններով և անկախության 20 տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողություններով: Միաժամանակ, մեր ցանկությունն է, որ հայ-իտալական համագործակցությունը հետագայում շատ ավելի փառահեղ էջեր արձանագրի:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի իմ գործընկերոջը` Նախագահ Նապոլիտանոյին, Վենետիկի «Կոռեր» թանգարանում, Հնագիտական ազգային թանգարանում և Սուրբ Մարկոսի ազգային գրադարանում «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի համատեղ հովանավորությունն ստանձնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև Վենետիկի քաղաքապետարանին և Իտալիայի մշակույթի բոլոր այն պատասխանատուներին, ովքեր իրենց նպաստը բերեցին ցուցահանդեսի հաջողությանը:

Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը` Երևանը 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք: Սիրով հրավիրում ենք ինչպես Վենետիկին, այնպես էլ Իտալիայի մյուս քաղաքներին, նահանգներին, բոլոր ներկաներին` մասնակցելու այդ շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումներին: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանում մենք այդ տոնը տոնելու ենք հպարտությամբ և արժանապատվորեն:
Շնորհակալություն»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
13:13
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով
​Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Շատ ցավոտ և վատ կանխատեսումներ կան կառավարության այդ գործողությունների մասով. Հակոբ Ավագյան
«Կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք կամաց-կամաց գնում են շրջհարկի վերացմանը, այն ցավոտ է և շատ վատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
2026 < 2021. Ռե-Նիկոլը Պոստ-Նիկոլի փոխարեն. Աշոտյան
«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
«Ոչ ոք երբևէ չի ասել, ոչ ոք երբևէ նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալ հենց այս տարի»,-...
Աղբյուր` Panorama.am
12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}