Նախիջևանում իրավիճակը լարված է. Ադրբեջանից տանկե՞ր են տեղափոխվում
Նախիջևանում առկա լարվածության պայմաններում Ադրբեջանից մի քանի միավոր տանկ է տեղափոխվել այնտեղ:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ, մասնավորապես, նշվում է. «Վերջին շրջանում Ադրբեջանից ինքնաթիռների միջոցով մի քանի միավոր իսրայելական արտադրության տանկեր են տեղափոխվել Նախիջևան: Տանկերն ինքնաթիռից իջեցնելու ժամանակ օդանավակայանի երկու աշխատակիցներ բջջային հեռախոսներով փորձել են նկարել դրանք, սակայն վերջիններս անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել են: Նրանցից մեկը, խոշտանգումների ենթարկվելով, մահացել է»:
Ամփոփելով հաղորդագրությունը` իրանական կայքը գրում է, որ Նախիջևանում իրավիճակը վերջին ամիսներին ավելի է լարվել: