Հասարակություն 15:43 17/01/2012

Երբ զիջում ես հերթդ, պետությունը երկրորդ շանս չի տալիս. մանկատան սան դառը փորձը.

Հեղինակ` ԼԻԱ ԽՈՋՈՅԱՆ

«Զատիկ» մանկատան շրջանավարտ, 24-ամյա Հայկ Սիմոնյանը դարձել է իր իսկ բարոյականության զոհը. 2006թ-ին մանկատնից դուրս գալուց հետո, երբ պետությունից պետք է բնակարան ստանար, ավելին` անգամ գիտեր, որ բնակարանը Կոմիտաս պողոտայի վրա է, նրան հավաստիացրել են, թե քանի որ գնում է բանակ, թող այդ բնակարանը զիջի մանկատան շրջանավարտ մի երիտասարդ կնոջ, որը երեխա է սպասում ու մի երեխա էլ արդեն ունի, իսկ երբ բանակից վերադառնա` արդեն իր բնակարանը կստանա: Սակայն 2008թ-ին վերադառնալով` մինչ օրս թակում է տարբեր գերատեսչությունների դռներ ու բացի չոր խոսքերից` «նախարարությունը գումար չի հատկացրել, որ բնակարան ստանաս» ու նրանից, որ ինքը նույնիսկ հերթի մեջ էլ չի այլևս` ոչինչ չունի:

Փականագործի մասնագիտություն ունեցող Հայկը չի աշխատում, ապրում է Զեյթունի հանրակացարանում` ամսական վճարելով 23 հազար դրամ: Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե որտեղի՞ց ապրուստի գումարը, նա նշեց, թե ընկերներն ու ծանոթներն են օգնում, իսկ այսպես ասած օրապահիկն էլ կազմված է մակարոնեղենից… մի խոսքով` ծայրահեղ վատ վիճակ:

Բնականաբար ապագայի մասին խոսելիս ուսերն է թոթվում` ի՞նչ ապագա, եթե դույզն ինչ անցյալի հետ հաշիվները չի մաքրել ու այդպես ճակատագրի հեգնանքը ուսերին շալակած` ինքն իրեն միայն բարի լույս ու բարի գիշեր է անում. ավելիի սպասում չունի:

«Աշխատանք չեմ կարողանում գտնել…. Չէ, խնդիրը նրանում չի, որ մանկատան շրջանավարտ եմ, ես դա չեմ ասում, բայց որ հարցնում են ծնող ունեմ թե չէ, պատասխանում եմ չէ…ասում են, թե տեղ չունեն… չնայած երևի էտ ա էլի…»,- պատմեց նա:

«Զատիկ» մանկատանն ապրել է 1993-2006թթ: Արդեն հասուն կյանքում երբ ինքն իր անձի ու խնդիրների հետ միայնակ մնացել էր մայրաքաղաքի փողոցներում, դժվարությունները տեսնելուց հետո դիմել է մանկատան տնօրենին, քանի որ լսել է, որ մանկատան շրջանավարտները որոշակի օգնություն են ստանում պետությունից ու գուցե մի բան հնարավոր է իրեն էլ հասնի:

Բայց պատասխանը եղել է այն, որ տարիքային սահմանափակում կա ու ինքը (այդ ժամանակ 23-ամյա երիտասարդ) դրանից օգտվել չի կարող: Ու դարձյալ մնացել է այն մի քանի հարյուր բախտակիցների շարքում, ովքեր պետություն իրենց թիկունքին չունեն` ոչ ֆինանսական, ոչ առողջապահական աջակցություն , ոչ էլ մարդավարի մոտեցում իր անձի նկատմամբ չի տեսել:

Վերջին անգամ, Հայկի խոսքերով, ինքը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմել է երկու-երեք ամիս առաջ ու դարձյալ նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը պատասխանել է, թե` գումար չկա` բնակարան չկա:

Դրանից հետո Հայկը պարզել է, որ ինքը նույնիսկ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի հերթագրվածների թվում էլ չի, ինչը նշանակում է, որ հույսերն էլ սին են. ինչպե՞ս պետք է ստանա բնակարան, եթե այս պետության համար, փաստորեն, մանկատան շրջանավարտ էլ չի համարվում:

Իսկ մեկ ամիս առաջ ինքը ու իր նման շուրջ տասը բախտակիցներ նամակով դիմել են հանրապետության նախագահ Սերժ Սարսյանին` ներկայացնելով փողոցում հայտնված, պետությանը ոչ պիտանի մանկատան շրջանավարտների խնդիրը.

«Պատասխանը դեռ չենք ստացել, բայց վստահ ենք, որ նախագահը մի բան կանի, նախարարության նման չի վարվի մեզ հետ»,- ասաց 24-ամյա երիտասարդը, որը միայն մակարոնեղեն ուտելով, գումար վաստակելու հնարավորությունից խտրականության պատճառով զուրկ լինելով զրկված է նաև շատ այլ արժեքներից, որոնք նվիրում է կյանքը` վայելել երիտասարդությունը, աղջկա սերը ու հոգսաշատ այս կյանքում փոքր ինչ անհոգ լինել: 

Ասում են` «լավություն արա, գցի ջուրը»...գուցե  հղի կնոջը արած նրա լավությունը այնտեղ` վերևներում, գնահատվի ու Հայկն էլ այս կյանքում գտնի իր տեղը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:13
«Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերին
Այսօր լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող երեք բնակավայրերի և Սաֆադ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ և պետք չէ եկեղեցուն քննադատել․ Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում։ Եկեղեցին հիմա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 2-ից...
Աղբյուր` Panorama.am
18:13
Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չի նկատվում. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չկա։ «Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են...
Աղբյուր` Panorama.am
18:04
Հրդեհ՝ Արմավիրում
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գիտուժ. Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծում անտեսված են Գիտուժի և գիտական համայնքի կարծիքներն ու մտահոգությունները
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է...
Աղբյուր` Panorama.am
17:55
Պուտինը պարգևատրել է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի նախկին դեսպաններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկրների միջև կապերի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Երևանում պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991 խախտում
Սեպտեմբերի 23-30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5991...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100.000.000 ՀՀ դրամ
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը
Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի է ունեցել նորօրհնյալ...
Աղբյուր` Panorama.am
17:20
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին. ո՞ր կուսակցությունների ցուցակներում կան հայեր
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները սեպտեմբերի 26-ին ներկայացրել են...
Աղբյուր` Panorama.am
17:08
Կոմիտաս պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ
Սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման առաջարկը մերժվել է
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
16:49
Մինչ իրավապահները տեղից կշարժվեն, չորացած տույաները փոխարինվել են նորերով
Այս տարվա հուլիսին Panorama.am-ն ահազանգել էր, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ նոր հիմնած այգում տնկած տույաների գերակշռող մասը...
Աղբյուր` Panorama.am
16:29
Մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա, որ արվեստը չունի սահմաններ
Հոկտեմբերի 2-11-ը կկայանա միջազգային մեծ ճանաչում ունեցող, մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից մեկի՝ Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և...
Աղբյուր` Panorama.am
16:05
Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների գլխավոր հովանավոր
Բիբլոս Բանկ Արմենիան ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է։...
Աղբյուր` Panorama.am
16:02
Կոնվերս Բանկը DigiTech-ին ներկայանալու է մի քանի հետաքրքիր պրոդուկտով
Կոնվերս Բանկը DigiTech-ին մասնակցելու է իր ներդրումային գործիքակազմով, այդ թվում՝ տեխնոլոգիական այս միջոցառմանը ներկայացվելու են Բանկի թվային...
Աղբյուր` Panorama.am
15:22
Անամոթ. Ի՞նչ է կատարվում թիվ 157 դպրոցում
Նորք Մարաշ վարչական շրջանի թիվ 157 դպրոցում լարված իրավիճակ է առաջացել։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո...
Աղբյուր` Panorama.am
15:09
Պեկինի մրցաշար. Խաչանովը պարտվեց Ալկարասին
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել  Պեկինի ATP-500 մրցաշարի  կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցել է աշխարհի 27-րդ...
Աղբյուր` Panorama.am
15:08
2018-2023 թվականներին գյուղատնտեսությունը կրճատվել է 16.2%-ով.Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը ցուցաբերել է տպավորիչ աճ՝...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օմսկում տրամվայը դուրս է եկել գծերից
Օմսկում կրկեսի շենքի մոտակայքում տրամվայը դուրս է եկել գծերից։ Այս մասին  հայտնումեն ռուսական ԶԼՄ-ներն ու մանրամասնում, որ դրա հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Սա նիկոլի թվի սուպերկոռուպցիան է, այն էլ՝ Փաշինյանի հայրենի Իջևանում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Սուպերկոռուպցիան Նիկոլի թվին,Աղստևի հունին, Իջևանի դենդրոպարկին պատճառված միլիոնավոր...
Աղբյուր` Panorama.am
14:19
Նորք-Մարաշի մի քանի փողոցներում տևական ժամանակ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Գողություն և գողության փորձ սուրճի սարքերից.
Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Երևանի բնակիչ երեք երիտասարդ «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վրասստանի խորհրդարանի պատգամավորը Զուրաբիշվիլուն «խարդախ» է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապակառուցողական ընդդիմության առաջնորդն է, որն օգտագործում է յուրաքանչյուր հարթակ և յուրաքանչյուր այց...
Աղբյուր` Panorama.am
13:42
Գեղասահորդներ Ակոպովան և Ռախմանինը խոսել են Հայաստան տեղափոխվելու ծրագրի մասին
Գեղասահորդուհիներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հայտարարել են  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականին միանալու իրենց ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Տիկին Լիդա. Չորս տարի է՝ ես արդարության ու արդարադատության ծարավ եմ
Արցախյան երրորդ պատերազմում անմահացած Արցախի հերոս  Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան գրում է. «4 տարի առաջ այս օրը ես...
Աղբյուր` Panorama.am
13:23
Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՆԳՆ. Հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը
Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։ Միջոցառման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ
16:54 30/09/2024

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}