Գետիկ Բաղդասարյան. Արվեստագետներն այսօր նեցուկ չունեն
«Հայ մարդը, մտավորականը նյութապաշտ է: Քչերն են փորձում այդպես չլինել: Գողապաշտ են մեր հասարակության անդամներից շատերը: Մտավորական լինելը չի համարվում «ձեռնտու, հարգի չէ»»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց քանդակագործ Սամվել Ղազարյանը:
Ասուլիսին ներկա գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն էլ ասաց, որ առանց մտավոր շաղախի չի կարելի մտավորականության դասակարգ ստեղծել: Նրա կարծիքով, պետք է մի սերունդ ձևավորվի, որ շաղախ հանդիսանա մտավորականության համար: «Ազգիս մեջ քայքայված է այսօր այդ շաղախը, որը պետք է կապող օղակ լինել»,- ասաց նա:
Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն էլ ասաց, որ արվեստագետները նեցուկ չունեն այսօր. «Արվեստագետները պետք է զգան, որ իրենց մեջքին ուժ ունեն, որ կարող են իրենց համար թիկունք լինել, պահել` լինի դա պետությունը, կա անհատ»,-ասաց արվեստագետը: