ԲԱՆԱԿ-20. Ռազմական փորձագետ. Բանակում առկա խնդիրները բոլորիս խնդիրներն են
«Հայոց բանակը մեր ժողովրդի զավակն է, իսկ մեր զավակն արդեն 20 տարեկան է: Հզոր ու մարտունակ բանակի առկայությունն է, որ ապահովում է մեր անկախությունը, անվտանգությունը, ազատությունն ու գոյությունը»,- անդրադառնալով ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:
Ըստ բանախոսի, այսօր, իհարկե, կան անհատներ, որոնք փնովում են, ման գալիս մեր բանակի վերքերը՝ փորձում դրանց վրա աղ լցնել, «ցավեցնել» ու դրա միջոցով այդ ցավը հասցնել մեզ՝ հասարակությանը:
«Պետք է հաշվի առնել, որ բանակը մերզավակն է, և չպետք է «վերքերի վրա աղ լցնել», այլ պետք է դրանք բուժել: Բանակում առկա խնդիրները բոլորիս խնդիրներն են և դրանք պետք է լուծվեն ազգովի: Բանակում առկա խնդիրները քողարկելով կամ դրանք սեփական շահերի համար օգտագործելով ոչ մի հարց չես լուծի: Բանակը պետք է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ու օպերատիվ լուծել առաջացող ցանկացած խնդիր, որքան էլ որ դա բարդ կլինի»,- ասաց Գ. Կարապետյանը:
Այնուհետև փորձագետը հավելեց. «Պետք է օգնենք մեր զավակներին՝ ճիշտ դաստիարակելով, հայրենասիրական ոգով դաստիարակելով: Հայրենիքի ծառայությունը բոլորիս սուրբ գործն է: Շնորհավորում եմ մեզ բոլորիս, ԶՈՒ կազմավորման 20-ամյակի կապակցությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան