Ծնողներ. «Այսօրվա բանակը շատ ավելի կանոնակարգված է, քան նախկինում»
Հայկական բանակի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ հունվարի 28-ին անցկացվել են Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում և Լոռիում: Հանրապետական կուսակցության Սպիտակի շրջանային խորհուրդը ևս անմասն չմնաց` Սպիտակի տարածաշրջանի ավելի քան 500 ժամկետային զինծառայողների, որոնք ԶՈւ ստորաբաժանումներում ծառայության են, շնորհակալագրեր հանձնվեցին:
Ինչպես Panorama.am-ին հայտնեց Սպիտակի շրջանային խորհրդի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչները այդ շնորհակալագրերը անձամբ հանձնել են զինծառայողների ընտանիքներին` այցելելով նրանց տներով, այդպիսով նաև հանդիպելով ծնողներին ու ծանոթանալով նրանց խնդիրներին կամ առաջարկություններին:
Ուրախալին, տեղեկացրեց մեր զրուցակիցն այն է, որ բոլոր ծնողները շեշտել են` հպարտ են, որ զավակները իրենց լուման են ներդնում հայկական բանակի կայացման ու հայոց պետականության պաշտպանության գործում:
«Ինչ վերաբերում է բանակում տեղ գտած ողբերգական դեպքերին, ապա դրանք վերագրելով ստոր հերյուրանքների ծնողները շեշտել են, որ այսօրվա բանակը շատ ավելի կանոնակարգված է, քան նախկինում»,- հավելեց Հ.Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ