Լ. Անանյան. Ղուկասյան եղբայրները պատրաստ են իրենց խնայողություններով գնել Թումանյանի Թբիլիսիի բնակարանի մի մասը
«Դեռևս Թբիլիսիիում զանգեր էին հնչում` Գյումրու քաղաքապետը հետաքրքրվում էր Թումանյանի բնակարանով: Երբ վերադարձանք, գործով մեկնել էի Գյումրի, հանդիպեցի քաղաքապետի հետ, նա ասաց, որ Ղուկասյան եղբայրները պատրաստ են իրենց խնայողություններով գնել այն հատվածը, որի սեփականատերն է Լեժավան (120 քմ)
և նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին: Նա գրեց նաև պարտավորագիրը»,- այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Նա ասաց, որ Լոռվա ձոր հայրենակացական միությունը հայտարարել է, որ շահագործմանը ակտիվորեն կմասնակցի, իսկ Թբիլիսիի քաղաքապետարանը վերանորգման աշխատանքները իր վրա վերցնելու պատրաստակամություն է հայտնել: Լ. Անանյանն ասաց, որ Թբիլիսիի հայերի միությունը կբանակցի Ա. Լեժավայի հետ, կորոշեն գինը ու բարերները կվճարեն: Պաշտոնական տեղեկատվությամբ, այդ տարածքում 1 քմ 800-1300 դոլար է: «Մենք փողի մասին չենք խոսում, այլ բնակարանի: Կտրամադրեմ պահանջվող գումարը»,- ըստ Լ. Անանյանի, ասել է Վարդան Ղուկասյանը:
Նա նաև նշեց, որ Թբիլիսիից վերադառնալուց հետո հանդիպել է վարչապետի հետ` քննարկելու խնդրի լուծման մի քանի տարբերակ, այդ թվում` հայտարարել համահայկական դրամահավաք, հիմնադրամ բացել և այլն. «Բայց Ղուկասյանների ընտանիքը նման առաջարկով հանդես եկավ»:
Լոռվա հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն ասաց, որ եթե այդ ամենը կարգի բերվի, Թումանյանի բնակարանը կվերածվի Թումանյանի անվան մշակութային կենտրոնի, իրենք կմասնակցեն կենտրոնի շահագործմանը: Այդ մասին արդեն պայմանավորվածություններ ունեն վրացական կողմի հետ:
«Սա միջանկյալ ասուլիս է: Հնարավոր է, որ գանք մի հանգրվանի, եթե տեսնենք, որ ինչ-որ խնդիրներ են լինում, և մենք դրամահավաք հայտարարենք, քանի որ հաշիվը նախապես բացվել է: Ուղղակի տեսնում ենք լուծման գործնական, արդյունավետ միջոցներ»,- ասուլիսi վերջում հայտարարեց Լևոն Անանյանը:
Նախորդող նորություններ` Լ. Անանյանի գլխավորությամբ պատվիրակություն կգործուղվի Թբիլիսի
Նախարարը Թբիլիսի մեկնած պատվիրակության վերադարձից հետո կպատասխանի բոլոր հարցերին
Թումանյանի թբիլիսյան տան սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Թումանյանական հեքիաթ ու իրողություն. Ի՞նչ կար Անանյանի ասածի տողատակերում
Թբիլիսիում գտնվող Հ. Թումանյանի տունը գնորդ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները