Միջոցառում` նվիրված Վարդանանց նահատակներին
Այսօր Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի կունենա Սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում:
Այս տարի` փետրվարի 16-ին` Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնն է: 451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են:
Ավարայրի ճակատամարտում, հերոսաբար մարտնչելով, իր զինվորների հետ նահատակվում է Վարդան Մամիկոնյանը, և նրա հետ 7 երևելի նախարարներ` Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը` իրենց տոհմակից ազնվականներով (296 հոգի): Վարդանանց քաջերին սուրբ Ներսես Շնորհալի հայրապետը ձոնել է «Նորահրաշ» շարականը` ամեն քառատող սկսելով նահատակ մի իշխանի անունով:
Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի պետական համալսարանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ կազմակերպում են Վարդանանց նահատակներին նվիրված միջոցառում, որը հայրենասիրության և ոգու առկայության դրսևորում է: Միջոցառմանը ելույթ կունենան ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբն ու կամերային նվագախումբը:
Միջոցառումը Տերունական աղոթքով կսկսի Ծայրագույն պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ինչից հետո բացման խոսքով հանդես կգա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Վարդանանց տոնի խորհրդի մասին դասախոսություն կկարդա ԵՊՀ պատմության ֆակուլտետի, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Հովհաննես Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր