Հասարակություն 12:32 24/02/2012

Պատասխան բնապահպաններին. Իրականացվող քաղաքաշինական գործունեությունն անօրինական համարելու և այն դադարեցնելու հիմքեր չկան

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Ս. Մակարյանի պատասխանը մի քանի օր առաջ` փետրվարի 20-ին քաղաքացիներ Մերի Խաչատրյանի և Վահրամ Սողոմոնյանի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումի կապակցությամբ: Նշենք, որ Վ. Սողոմոնյանն ու Մ. Խաչատրյանը Մաշտոցի այգում տաղավարների կառուցման դեմ պայքարող ակտիվիստներից են: Քաղաքապետարանի պաշտոնյայի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«1-ից 3-րդ հարցերի վերաբերյալ.
Երևանի Գլխավոր պողոտա - զբոսայգու Մ. Մաշտոցի պող. և Ե. Կողբացու փողոցի միջանկյալ հատվածում (Մաշտոցի պող. 22/1 զբոսայգի) գտնվող զբոսայգու 1,0981 հա տարածքի կառուցապատման իրավունքը պատկանում է Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին, ինչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում է ստացել դեռևս 2004 թվականի մայիսի 18-ին: Նշված ընկերությանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ կառավարության 15.12.2005 թ. N 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծին և Երևանի քաղաքապետի 28.11.2007թ. N5074-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի գոտիավորման նախագծին (քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր) համապատասխան՝ 13.12.2011թ.-ին տրվել է հ.01/18-07/2-49502-966-1 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 15.12.2011թ.-ին համաձայնեցվել է հ. 01/18-05/2-49502-1054-1 նախագիծը և նույն օրը տրվել է նաև ոչ հիմնական շինությունների տեղադրման հ. 01/18-49502-1064-1 թույլտվությունը: Նշված քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման առնչությամբ գոտիավորման նախագծում որևէ փոփոխության կատարման անհրաժեշտություն չի եղել:

4-րդ հարցի վերաբերյալ.
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ընդունված ՀՀ կառավարության 30.03.1999թ. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» թիվ 193 որոշման 7-րդ կետին համապատասխան՝ քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեությունը փորձաքննության ենթակա լինելու համար շենքերի, կառույցների, համալիրների և այլնի կառուցապատման մակերեսը պետք է լինի 1500 քառ. մետր և ավելի: Մինչդեռ՝ տվյալ դեպքում տեղադրվող ոչ հիմնական շինությունների, այսինքն՝ կառուցապատման ընդհանուր մակերեսը 605 քմ է:

5-րդ հարցի վերաբերյալ.
ՀՀ կառավարության 24.09.2001թ. «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին» N 896 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն՝ ոչ հիմնական շինությունների տեղադրման դեպքում, կապված տեղանքի առանձնահատկության հետ, կարող են կատարվել տեղանքին կապելու, հողին ժամանակավորապես ամրացնելու աշխատանքներ (տեղադրման հորիզոնական հարթակի ստեղծում, շինության խարսխակապում և այլն), ինչն էլ տվյալ դեպքում կատարվել է:
Միաժամանակ հայտնում ենք, որ տաղավարների քարե բլոկներով կառուցված հատվածները ապամոնտաժվել են և ապակեպատվել, իսկ ծառով ներկառուցված կիսակառույց տաղավարի հատվածն ընդհանրապես ապամոնտաժվել է:

6-րդ հարցի վերաբերյալ.
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների և դրանց համապատասխան ընդունված ՀՀ կառավարության 22.10.1998թ. թիվ 660 որոշմամբ հաստատված «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության» կարգի գործողությունը տարածվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և դրանց բացակայության դեպքում՝ կառուցապատման նախագծերի, նոր կառուցվող քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի վրա: Տվյալ դեպքում քանի որ առկա են ՀՀ կառավարության 15.12.2005 թ. N 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը և Երևանի քաղաքապետի 28.11.2007թ. N5074-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի գոտիավորման նախագիծը (քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր), որով իրականացվող կառուցապատումը նախատեսված է եղել, հանրային քննարկման անհրաժեշտությունը բացակայել է:
7-րդ հարցի վերաբերյալ.
Վկայակոչված իրավական ակտերով սահմանված պահանջները վերաբերում են հիմնական շինությունների աշխատանքներին, մինչդեռ՝ տվյալ դեպքում իրականացվում է ընդամենը ոչ հիմնական շինությունների տեղադրում:
Շարադրվածից հետևում է, որ իրականացվող քաղաքաշինական գործունեությունն անօրինական համարելու և այն դադարեցնելու հիմքեր առկա չեն»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:10
Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է
Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է։ «Տեղեկությունը ուժ է և իշխանություն։ Ով ունի տեղեկություն, նա կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
14:00
ՆԳՆ-ն, Կենտրոն վարչական շրջանն ու այլ կառույցներ՝ ԻԱԿ-ի «Սև ցուցակում»
Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Այս առիթով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ներկայացնում է մինչև սեպտեմբեր...
Աղբյուր` Panorama.am
13:59
Դեմոյան. Միջնորդելու եմ, որպեսզի հաջորդ դատաքննությանը բերման ենթարկվեն Հարություն Մարությանը, Հրանուշ և Լուսինե Խառատյանները, Ժաննա Անդրեասյանը
«Դատական նիստերի ժամանակ հրապարակվելու են ՀՀ անվտանգությունը գիտակցաբար խաթարող այս խմբակի գործունեությանը վերաբերող կարևոր մանրամասնություններ»:
Աղբյուր` Panorama.am
13:50
Իսրայելի հայտարարությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդը թաքնվել է բունկերում. Reuters
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին թաքնվել է բունկերում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլաhին ոչնչացման...
Աղբյուր` Panorama.am
13:39
Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ
«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում էին ՌԴ միջնորդությամբ, դրական արդյունք չստացանք, Արևմուտքի միջնորդությամբ, դրական արդյունք չստացանք,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
13:13
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը
Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի  լաբորատոր հաստատված 132 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ սեպտեբերի...
Աղբյուր` Panorama.am
13:01
Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների
Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանն իր ստեղծած  «Արցախ» կամերային նվագախմբում աշխատելու, իր հետ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Լավրnվ. Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին է
«Մերձավոր Արևելքը գտնվում է մեծ պատերազմի շեմին, որը «որոշ մարդիկ իսկապես շատ-շատ ցանկանում են»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
12:26
Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլահի ոչնչացման մասին
Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ «Հեզոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը սպանվել է նախօրեին Բեյրութում...
Աղբյուր` Panorama.am
12:08
Թրամփի կամ Հարիսի ընտրվելու դեպքում ԱՄՆ քաղաքականութունը Հայաստանի նկատմամբ այնքան էլ ակտիվ չի լինի. Սուրեն Սարգսյան
«Կանխատեսում անելը բարդ, սխալ երևույթ է հատկապես այնպիսի լարված պարագայում, երբ թեկնածուների տարբերությունը այնքան էլ մեծ չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փաշինյանը կնոջ հետ այցելել է Եռաբլուր
«Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել»։
Աղբյուր` Panorama.am
11:31
Սերժ Սարգսյանն անհնարին է համարել ՀՀ գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը
Սեպտեմբերի 28-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,...
Աղբյուր` Panorama.am
11:20
Շուրջ երեք ամիս, առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժարանում
Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
11:02
Միրզոյանը և Մուստաֆան ստորագրել են «ՀՀ և Պաղեստինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» կոմյունիկե
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Տեղեկությունը սահմանափակելն ու գաղտնի պահելը զրկում է մարդկանց զարգանալու, ուժեղանալու և ազատ ապրելու հնարավորությունից. Դոյդոյան
Սեպտեմբերի 28-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տեղեկատվության ազատության միջազգային օր
Աղբյուր` Panorama.am
10:42
Ինչպես և ինչ կարտոֆիլ ուտել և չգիրանալ. Մասնագետի խորհուրդները
Որոշ դիետոլոգներ կարտոֆիլը ներառել են անառողջ մթերքների ցանկում։ Արդյո՞ք սա արդարացի է, և ինչպե՞ս առանց կազմվաքծը վնասելու ուտել կարտոֆիլը։...
Աղբյուր` Panorama.am
10:25
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Այս մասին հայտնում են ՆԳն փրկարար ծառայությունից։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հայկական հանրային խոսույթում դեռևս կենսունակ ամենավնասակար մտասևեռումն այն է, թե Թուրքիայի հետ մեր խնդիրների պատճառը մենք ենք, և եթե փոխվենք, դրանք կլուծվեն
«Հայկական և հայաստանյան հանրային խոսույթում, ցավալիորեն, դեռևս կենսունակ ամենավնասակար, վտանգավոր ու քայքայիչ մտասևեռումներից մեկն այն է,...
Աղբյուր` Panorama.am
10:00
Իսրայելի հարվածների հետևանքով Բեյրութի օդանավակայանում հրդեհ է բռնկվել
Հրդեհը բռնկվել է Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող գազալցակայանում՝ իսրայելական բանակի հասցրած հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցրել
«Հայաստանի իշխանությունների` բանակցային գործընթացի վերաբերյալ  լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է...
Աղբյուր` Panorama.am
09:39
ԱՀԿ-ն հերքում է տվյալները, թե COVID-19-ի նոր շտամն ավելի վտանգավոր է
Ներկայիս տվյալները չեն վկայում, որ COVID-19 XEC-ի նոր շտամն ավելի վտանգավոր է, քան նախորդ շտամները։ Ռիա նովոստիին ասել է Ռուսաստանում...
Աղբյուր` Panorama.am
09:30
Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը։ Qahana.am-ից տեղեկանում...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Փաշինյանի ու Ավինյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ որոշ ՔՊ-ականներ սկսել են Ավինյանի վրա «բոչկա գլորել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ ՔՊ-ականներից ոմանք...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը նպատակադրված թիրախավորում է կին ընդդիմադիր գործիչներին, քննադատում են իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր խոսքում բազմաթիվ անգամներ թիրախավորել է կին գործիչներին և կիրառել է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Զիջելու գործընթացում նրանք անզուգական են
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Փաշինյանի ընտանիքի չափահաս անդամների տվյալները բացակայում են ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաշինյանը փորձ է անում փրկել ընտանիքին՝ կասկածելի քայլեր անելով։ ArmLur.am-ը դեռ հունիսին էր...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ռեկտորին ինչի մեջ են կասկածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից նախօրեին բերման ենթարկված մոտ 2 տասնյակ անձանց մեծ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Ինչ չէր կարելի «Հայաքվեի» նախաձեռնողներին, փաստացի «Եվրաքվեի» ստորագրահավաքի կազմակերպիչներին թույլ են տվել
«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի արևմտամետ ուժեր շարունակում են ստորագրահավաք իրականացնել՝ «Եվրոպական միությանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով
14:57 27/09/2024

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}