Ադրբեջանցի սպան մահացել է. ևս երկուսը՝ ծանր վիրավոր են
Ադբեջանի Բաքու-Ղազախ մայրուղու 137-րդ կմ հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Մարդատար ավտոբուսը բախվել է «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենային, ինչի արդյունքում, ավագ լեյտենանտ Սերխան Բաբաևը տեղում մահացել է, իսկ լեյտենանտներ՝ Պարվիզ Ալիևն ու Էհտիրամ Հասանովը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, «ԱՊԱ» լրատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի ենթասպա Նիզամեդդին Աբդուլլաևը, իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից ու բախվել էլեկտրասյանը, ինչի արդյունքում ուղևոր՝ ենթասպա Շայիգ Սեիդովը ծանր կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Իսկ Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ադրբեջանական հատվածում, ադրբեջանական զինվորական մեքենա է վթարի ենթարկվել, ինչի արդյուքնում 7 զինծառայող վիրավորվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ