Ռուսական բազայի զինծառայողները մարտավարական զորավարժություններ են իրականացրել հայկական բարձրադիր շրջանում
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի զորքերը «Ալագյազ» ուսումնամարզական համալիրում անցկացրել են մարտավարական վարժանքների ավարտական փուլը: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Տեղեկատվության համաձայն, զորավարժություններում ներգրավվել են մոտ 150 զինծառայող և օգտագործել՝ շուրջ 20 միավոր զինտեխնիկա:
Վարժանքներն անցել են ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա՝ ձյունածածկ տարածքում: Որոշ տեղերում ձնակույտի բարձրությունը հասել է մեկ մետրի, ինչը հավելյալ փորձություն է հանդիսացել անձնակազմի և զինտեխնիկայի գործողությունների համար:
Հաղորդագրության համաձայն, մեկ շաբաթ ընթացող վարժանքների ընթացքում զինծառայողները հարձակողական ու պաշտպանողական գործողություններ են մշակել բարձրադիր պայմաններում: Հատուկ ուշադրություն է դարձվել տանկային, հրետանային և մոտոհրաձգային ուժերի փոխգործակցության կազմակերպմանը պայմանական թշնամու ուժերի տեղորոշման և ոչնչացման հարցում:
«Զորավարժությունների ավատրին հրամանատարությունը բարձր է գնահատել բազայի մարտական պատրաստվածության ու ներդաշնակ գործակցության մակարդակը»,- ասված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին