Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտը 2012 թ-ի ընթացքում արդեն զգալի կորուստ է կրել
Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի փորձագետների կողմից ԶԼՄ-ների միջոցով կատարված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածի կորուստները 2012 թ-ի փետրվարի 27-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ կազմել է 9 հոգի:
Նշված ժամանակահատվածում 16 հոգի վիրավորվել են կամ էլ վնասվածքներ են ստացել:
pia.az-ի փոխանցմամբ` մեկը մահացել է շմոլ գազի թունավորումից, 3-ը ավտովթարից, 2-ը անզգուշությունից, մեկ հոգի` հիվանդությոնից, 2-ը ինքնասպանություն է գործել` կրակելով ինքն իրեն: Մահացածներից 6-ը պաշտպանության նախարարության, 3-ը ներքին զորքերի զինծառայողներ են:
Վիրավորվածները կամ վնասվածք ստացածները ՊՆ զինծառայողներ են: Նրանցից 3-ը վիրավորվել են ոչ կանոնադրական հարաբերությունների` այդ թվում անզգուշության, 13-ը վիրավորվել կամ վնասվածքներ են ստացել ավոտմոբիլային վթարի հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ