«Զվարթնոց»-ն ու «Արմավիա»-ն նստել են բանակցությունների սեղանի շուրջ
Այս պահին «Արմավիա» ավիաընկերության ղեկավարությունը բանակցություններ է սկսել «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարության հետ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, հավելելով, որ հայտարարություն տարբեր հարցերի վերաբերյալ կանեն բանակցությունների ավարտից հետո միայն:
«Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, ես ոչինչ չեմ կարող ասել»,-բավական բարկացած ասաց Նանա Ավետիսով, նշելով, թե այս պահին ինքը պատրաստվում է այցելել օդանավակայան:
Ինչ վերաբերում է «Արմավիա»-ի կողմից չվերթ չիրականացնելու հետևանքով տուժած ու օդանավակայնում սպասող ուղևորներին, ապա ընկերության ներկայացուցիչը հավաստեց, թե ամեն ինչ արվում է միջազգային ավիացիոն նորմերին համապատասխան: Ավելի քան 3 ժամ սպասող ուղևորներին կապահովվեն ջրով, սնունդով, կապով, իսկ ավելի երկար սպասողներին նաև օթևանով: «Ամեն ինչ ընկերությունը կանի միջազգային նորմերի պահանջներին համապատասխան»,-ասաց հայաստանյան շուկայում գերիշխող դեր ունեցող ընկերության մամուլի պատասխանատուն:
Նշենք, որ քիչ առաջ պարզաբանումով հանդես եկավ «Զվարթնոց»-ը. « «Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից: Ավելին, ըստ Ռոսնավիգացիա կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով Արմավիա ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Ըստ երևույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում այլև Ռուսաստանում գործող սակագները»:
Նախորդող հրապարակում`
«Արմավիան» անժամկետ գործադուլ է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները