Մոնիթորինգ. Հեռուստաընկերություններում շատ են գնահատական պարունակող նյութերը
Երևանի Մամուլի ակումբը նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին դիտարկել է 8 հեռարձակվող լրատվամիջոց, այդ թվում` Հանրային ռադիոն ու «Շողակաթ» հեռուստաընկերությունը: Դիտարկման արդյունքում 6 քաղաքական կուսակցություն կամ ուժ են ակտիվություն ցուցաբերել:
«Հեռուստաընկերությունները կենտրոնացել էին վեց կուսակցությունների կամ քաղաքական ուժերի վրա (խորհրդարանական հինգ կուսակցություններ և ՀԱԿ), ինչն արտացոլում է մեր վերջին քաղաքական զարգացումները. հենց այդ կուսակցություններն են ակտիվ գործունեության ծավալում նախընտրական շրջանում»,- այս մասին ասուլիսում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա նաև նշեց, որ մինչև մոնիթորինգ սկսելը, իրենք խոսել էին բոլոր քաղաքական կուսակցությունների հետ` պարզելու համար, թե նրանք մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ:
ԵՄԱ նախագահի խոսքով, դիտարկման արդյունքում պարզվել է, որ հեռուստաընկերություններում շատ են գնահատական պարունակող նյութերը: «Բոլոր հեռուսաընկերություններում մոտ 10 տոկոսը իրենց մեջ պարունակում են գնահատական տվյալ կուսակցության հասցեին: Անընդունելի բարձր թիվ չէ, բայց այլ երկրների տվյալների համեմատ, բարձր է»,- ասաց նա, հավելելով, որ ամենաշատ գնահատականները հնչել են «Շանթ» հեռուստաընկերությամբ, իսկ ամենաքիչը` «Երկիր Մեդիայով»:
Բանախոսը նաև ասաց, որ այն քաղաքական ուժերը, որոնք որոշակի ադեցություն ունեն հեռուստաալիքների վրա, ունեն առավելություն. 6 հեռուստաընկերություններում ուրիշների նկատմամբ առավելություն ունի ՀՀԿ-ն, մեկում` ԲՀԿ-ն, մեկում էլ` ՀՅԴ-ն: Այս ընթացքում հեռուստաընկերությունների կողմից շատ ցածր ուշադրության է արժանացել Տ. Կարապետյանի ղեկավարած «Ժողովրդական» կուսակցությանը:
Հիշեցնենք նաև, որ Երևանի մամուլի ակումբը մարտի 1-ից սկսել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մոնիթորինգ իրականացնել: Մոնիտորինգի կենթարկվեն հանրային երեք լրատվամիջոցներ` Հանրային ռադիոն, Հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերությունները և մյուս 6 մասնավոր հեռուստաընկերութունները` Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն, «Շանթ»-ը, «Կենտրոն»-ը, «Երկիր Մեդիա»-ն, ինչպես նաև «Արմնյուզ»-ը: Մոնիթորինգի արդյունքները, ըստ Բ. Նավասարդյանի, արդեն կներկայացնեն հաջորդ շաբաթվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում