«Զինվորները պետք է քվեարկեն զորամասերում»
Բանակում բազմակի քվեարկությունն բացառելու համար «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպությունն առաջարկում է ընտրություններն անցկացվել տեղում` հենց զորամասերում, ինչը` նախ հնարավարություն է տալիս, որ զինվորականը չշարժվի, իր գործը կատարի տեղում, նաև` ռեսուրսներ է խնայում` վառելիք և այլն: Այս մասին Քաղաքագետների միությունում հրավիրված քննարկման ժամանակ ասաց 1994-1996 թթ. ՀՀ Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի հիմնադիր-տնօրեն, 1996-1997թթ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ռեկտոր, «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Մինասյանը:
Նրա խոսքով, զորամասերում ընտրություններին հետևելու համար ինչպես սովորական տեղամասերում ընտրությունների ընթացքին հետևելու համար կուսակցությունները նշանակում են վստահված անձինք, նաև հետևում են դիտորդները:
Քննարկմանը ներկա ռազմական գործողությունների տարիներին` 1992-94 թթ. Գորիսի քաղաքապետ, Գորիսում ինքնաառաջադրված Սամվել Հարությունյանն էլ ասաց. «Ցավալիորեն մեր այս անկախության քսան տարիների ընթացքում ընտրությունների հետ կապված ոչ թե հպարտանալու, այլ ամաչելու տեղ ունենք, քանի որ ընտրությունները 1991 թվականի հետո անցել են խայտառակ կերպով, իշխանությունները ձևավորել են ոչ ժողովրդի ազատ կամարտահայտության հիման վրա»:
Նա նույնպես դեմ է, որ զինվորներին դուրս հանեն զորամասերից` ընտրելու համար այլ վայր տեղափոխելու համար, քանի որ, նրա կարծիքով, կարող է օգտվել թուրքը ու համաձայնեց Ա. Մինասյանի հետ` ընտրությունները կազմակերպել հենց զորամասում: Ս. Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուր հայ պետք է մասնակցի ընտրությունին, այդ թվում նաև զինվորները, բայց իշխանությունները պետք է գիտակցեն ու ենթարկվեն պահի հրամայականին` արդար ընտրության ճանապարհով ձևավորել իշխանություն: «Այլընտրանք մենք չունենք»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ