Հովսեփ Օրբելի-125. ԳԱԱ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ
Այսօր լրանում է հանրահայտ արևելագետ և հայագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Աբգարի Օրբելու ծննդյան 125-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ, հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Սեպտեմբերի 24-27-ը Երևանում և Ծաղկաձորում կկազմակերպվի միջազգային գիտաժողով` նվիրված անվանի գիտնականի 125-ամյակին: Կհրատարակվի գիտաժողովի զեկուցումների ժողովածուն: ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում կկազմակերպի «Օրբելի – 125» թեմատիկ գրքային ցուցահանդես:
Ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը հանդես կգա գիտական զեկուցմամբ` «Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ներդրումը արևելագիտության և հայագիտության զարգացման ասպարեզում»:
Նախատեսվում է ստեղծել Հովսեփ Օրբելու աշխատությունների թվային շտեմարան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին