Մանրամասներ են հրապարկվել Հյուսթոնի դատաբժշկական 40-էջանոց եզրակացությունից
Ուիթնի Հյուսթոնի արյան մեջ եղել է կոկաինի, մարիխուանայի, նաև դեղերի որոշակի չափաբաժին: Նրա մահվան պատճառ են եղել մի քանի գործոններ, այդ թվում նաև թմրանյութի ազդեցությունը և սրտի անբավարարությունը: Այս մասին գրված է դատաբժշկական 40-էջանոց եզրակացության մեջ: Հաղորդում է «Իտառ-Տասսը»:
Մահից առաջ նա օգտագործել է կոկաին, որի մնացորդները հայտնաբերվել են նաև հյուրանոցի սենյակում, որտեղ էլ այս տարվա փետրվարի 12-ի գիշերը նա մահացել էր:
Հյուրանոցի սենյակում հայտնաբերվել է նաև սպիտակ զանգված, որից մնացորդներ եղել է նաև փոքրիկ թեյի գդալի վրա:
Եզրակացության մեջ նշված է նաև, որ երգչուհուն հայտնաբերել են մահվանից վեց ժամ անց՝ տաք ջրով լի լոգարանում՝ դեմքով դեպի ներքև պառկած, հայտնում է Reuters գործակալությունը: