Իրանի հարավում գտնվող երեք կզիները կընդգրկվեն նոր կազմավորվող Պարսից ծոց նահանգում
Իրանի հարավում գտնվող երեք կզիները կընդգրկվեն նոր կազմավորվող Պարսից ծոց նահանգում:
Այդ մասին հաղորդում է իրանական “ՖԱՐՍ” լրատվական գործակալությունը:
ԻԻՀ Մեջլիսի ներքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Վալի Էսմայիլին “ՖԱՐՍ”-ին տված հարցազրույցում նշել է, որ պատգամավորների նախաձեռնությամբ՝ մշակվել է օրենքի նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է Պարսից ծոցում գտնվող Աբու Մուսա, Թոնբ-է բոզորգ, Թոնբ-է քուչեք կղզիները միավորել և ընդգրկել նոր՝ Պարսից ծոց անունը կրող զբոսաշրջային և մշակութային նահանգում:
Նկատենք, որ Իրանին պատկանող վերոնշյալ կղզիների առնչությամբ որոշակի տարաձայնություններ կան Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև: Օրերս երբ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այցելել էր Աբու Մուսա կղզի, ԱՄԷ-ի արտգործնախարարն այդ առնչությամբ իր դժգոհությունն էր հայտնել:
Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ի պատասխան ԱՄԷ-ի ԱԳ նախարարի հայտարարության, ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը հայտարարեց, որ Աբու Մուսա, Թոնբ-է բոզորգ, Թոնբ-է քուչեք կզղիները հանդիսանում են Իրանի անբաժանելի մասը, իսկ ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդասթանն էլ հայտարարեց, որ եթե խնդիրը չլուծվի դիվանագիտական ճանապարհով, ապա Իրանի զինված ուժերն ի զորու են իրենց իրավունքը պաշտպանել ռազմական ուժի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում